
Զարուհի Փոստանջյանը դիմել է Արման Թաթոյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Արման Թաթոյանին
Հարգելի պարոն Թաթոյան,
«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին մասի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորը, առանց հատուկ թույլտվության, պատիժը կրելու վայր մուտքի և ելքի իրավունք ունի: Սակայն արդեն մի քանի օր է ինձ անհիմն թույլ չեն տալիս տեսակցելու քրեակատարողական հիմնարկներում գտնվող Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Անդրեաս Ղուկասյանին ու Ժիրայր Սեֆիլյանին և «Սասնա ծռեր» խմբի անդամ՝ հերոսներին:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ խնդրում եմ Ձեզ միջոցներ ձեռնարկել՝ պատգամավորի իմ իրավունքները վերականգնելու համար:
Հարգանոք՝ Զարուհի Փոստանջյան
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր