Օձի խայթոցի 17 դեպք է գրանցվել հուլիսին

ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը հուլիսին ստացել է օձի խայթոցի 17 դեպքի մասին հաղորդում, որից. Երևան` 2, Արարատի մարզ` 5, Արմավիր` 3, Կոտայք` 4, Սյունիք` 1, Շիրակ` 1, Գեղարքունիք 1: Բժշկական ցուցումով նրանցից 9-ին կատարվել է հակաթույն:

2015 թվականի նուն ժամանակահատվածում արձանագրվել է օձի խայթոցի 15 դեպք (Երևան` 4, Արագածոտնի մարզ` 5, Արարատ` 2, Արմավիր` 2, Սյունիք` 2):

Նշենք, որ ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայությունն օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է ապրիլի 13-ին, և 2016 թվականի առաջին կիսամյակում արդեն իսկ գրանցվել է 44 դեպք:

Տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս