«Այդ պահն, ինձ թվում է, հասունանում է». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Բերեմ մի պարզ օրինակ. պատկերացրեք մի շարքային, ոչ պաշտոնավոր ՀՀԿ-ականի, որը մասնավոր զրույցներում բավականին խիստ բառերով «քլնգում է» իշխանությանը: Հարցրեք նրան` նա պատրա՞ստ է գնալ Ազատության հրապարակ եւ ցուցադրաբար այրել իր կուսակցական տոմսը: Ոչ: Լավ, եթե մոռանանք թատերական ժեստերի մասին, նա պատրա՞ստ է դիմում գրել իր կուսակցական բջիջի ղեկավարին` ՀՀԿ շարքերից դուրս գալու մասին: Ոչ: Լավ, դա էլ մի կողմ դնենք` նա պատրա՞ստ է առաջիկա ընտրություններում «չաշխատել» հօգուտ իշխող կուսակցության: Ոչ: Չի ուզում խնդիրներ ունենալ: Այդ դեպքում քանի՞ կոպեկ արժե նրա «քլնգելը»: Ահա թե ինչն եմ ես անվանում խորհրդային մտածողության մնացորդ: Այդ մարդու համար ՀՀԿ-ի տոմսը նույնն է, ինչ որ 40 տարի առաջ ԽՄԿԿ տոմսն էր կամ 90-ականների կեսերին ՀՀՇ տոմսն էր: Երբ իմ նկարագրած մարդը եւ նրա նման տասնյակ հազարավոր մարդիկ՝ առանց գոռալու, առանց վառելու, նույնիսկ առանց փողոց դուրս գալու, առավել եւս` առանց թուրութվանքով «խաղալու», ցածրաձայն, բայց հստակ կասի` «ոչ, էլ չեմ անի», իմացեք, որ «հետխորհրդային» դարաշրջանն ավարտվել է: Այդ պահն, ինձ թվում է, հասունանում է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031