ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները կրել են գործնական բնույթ և ավելի շատ են տևել, քան նախապես պլանավորված էր: Այս մասին պատմել է Օբաման, հայտնում է Reuters-ը:
«Համեմատելով այդ գործողությունները` դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերը, զինատեսակների կիրառումները ապրիլից առաջ և հետո, այժմ ծավալներն անհամեմատ փոքր են, հիմնականում կիրառվում են դիպուկահար հրացաններ, խոշոր տրամաչափի հրացաններ և հրաձգային զենքեր։ Այսօր այդպիսի կուտակումներ չկան: Մենք ուշադիր հետևում ենք իրենց տեղաշարժերին»:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է քուրդ զինյալների թիվը, որոնք ոչնչացվել են Թուրքիայի Հաքքարի նահանգի Չուքուրջա ավանում:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը խոսել է ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի օլիմպիական հայտնի գոտեմարտի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրել է, որ ՀԱՕԿ-ը արդեն միջազգային իրավաբաններ է վարձել, ովքեր աշխատում ենՄիհրան Հարությունյանի գոտեմարտի ուղղությամբ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո ասիական երկրի ժողովրդին հայտնել է Վաշինգտոնի աջակցության մասին, հայտնում է indianexpress-ը:
Ադրբեջանում իշխանությունը, սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելու, երկրի տարածքային ամբողջականությունը կրոնական կկիրառվեն նոր պատժամիջոցներ, այդ թվում` ցմահ բանտարկություն:
Գյուղմթերքների շուկայում մրցունակության բարձրացման համար անհրաժեշտ է արտադրել ցածր ինքնարժեքով և բարձր որակի կարտոֆիլ, որի ուղղությամբ տարիներ շարունակ պետության կողմից իրականացվել և իրականացվում են հանրապետության հողօգտագործողներին սուբսիդավորված, շուկայականից էականորեն ցածր գնով հանքային պարարտանյութերի (ազոտական, ֆոսֆորական և կալիումական) և դիզելային վառելանյութի հատկացման, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և այլ աջակցության ծրագրեր։
Ադրբեջանը, Թուրքիան և Թուրքմենստանը ստորագրել են Աշգաբադի հռչակագիրը, որը ենթադրում է Պեկինից Լոնդոն տրանսպորտային միջանցքի ստեղծում, հայտնում է TRT Haber-ը`վկայակոչելով Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հեռահաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանին:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը սեպտեմբերի 5-ին իրականացրել է դեղերի մանրածախ գների մշտադիտարկում:
Ռուսաստանը կարող է հիբրիդային պատերազմ սկսել Բալթյան երկրների դեմ: Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Ուկրաինայի նախագահի խորհրդական Անդերս Ֆոգ Ռասմուսենը «Ապոստրոֆին» տված հարցազրույցում:
Գազամատակարարման համակարգի աշխատողների օրվա կապակցությամբ հանրապետությանը մատուցված երկարատև և բարեխիղճ ծառայության համար այսօր ԼՂՀ կառավարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:
Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և արտադրող ընկերության գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել «Զոլոֆտ 100մգ, սերտրալին (սերտրալինի հիդրոքլորիդ), դեղահատեր թաղանթապատ, 100մգ, բլիստերում (28/2×14/)» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:
Սեպտեմբերի 6-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 7-ին արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, սեպտեմբերի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահից հետո ստեղծված իրավիճակի զարգացմանը ուշադիր հետևում են ոչ միայն հարևանները, այլև համաշխարհային գերտերությունները` ԱՄՆ-ը, Չինաստանն ու Ռուսաստանը, գրում է Financial Times-ը:
Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Հունաստանի կառավարությունը խախտել է DESFA ընկերության մասնավորեցման մրցութային ընթացակարգը:
Ռուսաստանը կցանկանար ավելի զգալի ազդեցություն ունենալ համաշխարհային հարթակում, խոստովանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Bloomberg-ին տված հարցազրույցում:
Թել Ավիվում տասնյակ մարդիկ են վիրավորվել շենքի փլվելու հետեւանքով: Այսօր այս մասին հայտնել Է The Times of Israel թերթը: Ներկայում փլվածքների տակ է մնում շուրջ 20 մարդ:
Մեծ Բրիտանիայի տարածքում կորել են հարյուրավոր փախստական երեխաներ, որոնք Միացյալ Թագավորություն են ժամանել առանց մեծերի ուղեկցության: Այս մասի հաղորդել է The Independent-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարության տվյալները:
Սեպտեմբերի 3-4-ը Չինաստանում քննարկվում էին համաշխարհային տնտեսության կառուցման և զարգացման գլոբալ թեմաները:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգում սեպտեմբերի 5-ին սկսվել են «Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զինավարժանքները՝ 12,5 հազար զինծառայողների մասնակցությամբ: Այս մասին հայտնել է ՌԴ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի 5-ին Տաշքենդի եւ Ուզբեկստանի այլ քաղաքների մի շարք ռեստորաններում հոգեհացի փլավ են բաժանում առաջին նախագահ Իսլամ Քարիմովի հիշատակին: Այս մասին հայտնում է «Sputnik Ուզբեկստան»-ը:
Օդեսայի սահմանապահները Թուրքիայի դրոշով նավարկող նավի վրա տեղի ունեցող արտակարգ վիճակի մասին տեղեկություն են ստացել, հայտնում է korrespondent.net-ը: Նավի վրա մարդկանց կյանքին սպառնացող վտանգի ազդանշանը հաղորդել է նավի կապիտանը:
Ապրիլյան քառօրյա պատերազմը վերահաստատեց, որ մի քանի ժամում ողջ հայությունը կարող է համախմբվել համընդհանուր գաղափարի շուրջ, այն է՝ պայքարել հանուն ազատ եւ անկախ Արցախի: Հենց այդ միասնության հաղթական ոգին էր, որ թույլ չտվեց ադրբեջանցիներին հաջողություն գրանցել: Սակայն մեր պայքարը դեռ չի ավարտվել. մենք պետք է համախմբվենք հանուն համահայկական խնդիրների լուծման: Այսօր, առավել քան երբեւէ, մեզ անհրաժեշտ է միասնություն եւ համերաշխություն:
Սոցիալ-տնտեսական կարեւորագույն խնդիրների իրականացման գործում հայրենիքին ցուցաբերած աջակցության համար եւ ի նշանավորումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի` Բակո Սահակյանն Արթուր Վարժապետյանին է հանձնել «Մեսրոպ Մաշտոց» շքանշան:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է «Ռուսաստանի իրավախախտումների պրոֆիլակտիկայի համակարգի հիմունքների մասին» օրենքը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում, տեղեկացնում է «Ռոսբալտը»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել հիմնանորոգված Երևանի Պ.Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի բացման արարողությանը:
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի իր գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե արդյոք մասնակցելու է 2018 թվականի նախագահական ընտրություններին:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 4-ին, ժամը 12-ին, Երևանի Օրբելի եղբայրների և Կիևյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1992 թ. ծնված Մերի Պ.-ին: