Անվավեր է ճանաչվել
Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և արտադրող ընկերության գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել «Զոլոֆտ 100մգ, սերտրալին (սերտրալինի հիդրոքլորիդ), դեղահատեր թաղանթապատ, 100մգ, բլիստերում (28/2×14/)» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:
Տեղեկացնում ենք, որ նշված դեղի համարժեք փոխարինողները գրանցված են Հայաստանում և առկա են դեղատնային գործունեություն իրականացնող ընկերություններում:
Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա: