Սիրիական հակամարտության կարգավորման լավագույն տարբերակը երկրի մասնատումն է, գրում է The Wall Street Journal-ը:
Սեպտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Օմարի լեռնանցքում։
Ռուսական շուկան ուկրաինացի արտադրողների համար կտրուկ փակելու հետևանքով Ուկրաինան տնտեսական շոկ է ապրել, այն արժեցել է նվազագույնը 15 մլրդ դոլար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն` ելույթ ունենալով Գերագույն ռադայում ամենամյա ուղերձով: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտը»:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը «հանդիպել է» Իտալիայում երկրաշարժի հետևանքով փլատակների տակ հայտնված 4-ամյա աղջկա կյանքը փրկած ոստիկանական շան հետ, հայտնում է Daily Mail-ը:
Վրաստանում պարենի և ըմպելիքների (առանց ալկոհոլի պարունակության) գներն աճել են 1,4%-ով:
Քննությամբ պարզվել է, որ զինված անձանց խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք է հասել տրանսպորտային չորս միջոցներով, այդ թվում՝ երկուսը «Ֆորդ տրանզիտ», մեկը «Մերսեդես Բենց» և մեկը «Կռազ» մակնիշի: Բոլոր տրանսպորտային միջոցները հայտնաբերվել են, կատարվել են դրանց առնչվող համապատասխան քննչական գործողություններ:
ՀՀ հարավարևմտյան սահմանին տեղակայված դիրքերից մեկում պայմանագրային զինծառայող է մահացել:
Խնդիրներ են առաջացել Վարդանի տեղափոխության հետ կապված և գործընթացը ձգձգվում է: Այդ իսկ պատճառով մենք հետաձգում ենք հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները, որոնք պլանավորված էին այսօր և վաղը: Ես հստակ ամսաթվեր կնշեմ, երբ ամեն ինչ պարզ կլինի: Շնորհակալ եմ ըմբռնման համար»,- գրել է Աննա Զիլֆուղարյանը:
Թուրքիան կուժեղացնի ցանցահենային հարձակումներից պաշտպանությունը` ստեղծելով կիբերանվտանգության նոր ռազմավարություն, հայտնում է թուրքական Haber 7-ը`հղում կատարելով Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կապի նախարարությանը:
Վարչապետը նշել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից կենտրոնի ստեղծումը կարևոր նշանակություն ունի ուռուցքային հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման համար և հանձնարարել պատասխանատուներին հետևողական լինել աշխատանքները պատշաճ որակով և սահմանված ժամկետում իրականացնելու հարցում:
Ադրբեջանի Լենքորանի շրջանի Դաշդաթյուք գյուղում սեպտեմբերի 5-ին գրանցվել է զանգվածային թունավորում: Տուժել է 56 մարդ: Նրանց մեծ մասը 3-12 տարեկան երեխաներ է, հայտնում է Day.Az-ը:
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը զգալի գումար է հատկացրել, որը ներդրվելու է Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում, հայտնում են ԶԼՄ-ները:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը սեպտեմբերի 8-9-ը կմեկնի Թուրքիա, հայտնում է թուրքական Milligazete թերթը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Ֆրանսիա, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը:
Մոսկվայում սեպտեմբերի 25-ին կմեկնարկի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որն արդեն անցկացվում է 10-րդ անգամ: Հուշամրցաշարին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը:
Ուզբեկ ժողովուրդը և հանրապետության ղեկավարությունը կարող են հույս դնել Ռուսաստանի` որպես ամենահուսալի ընկերոջ վրա, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1956 թ. ծնված Ռազմիկ Գ.-ն Վանաձորի Նժդեհի փողոցի թիվ 5/1 տան տնամերձ տարածքում փոս փորելու ժամանակ հայտնաբերվել է արկի նմանվող 2 առարկա:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ Մեծ Բրիտանիան մինչև 2016թ. վերջ պետք է սկսի Եվրամիությունից դուրս գալու գործընթաց: Այս մասին, ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր Չինաստանում` G20-ի շրջանակում հրավիրված գագաթաժողովի ժամանակ:
ԱՄՆ-ում «Էրմինա» փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով տեղի իշխանություններին:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգում սեպտեմբերի 5-ին մեկնարկել են «Կովկաս-2016» խոշորագույն ռազմավարական հրամանատարաշտաբային զինավարժանքները՝ 12,5 հազար զինծառայողների մասնակցությամբ:
Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում, որտեղ արդեն բնակվում է թալիշցի 28 ընտանիք, սեպտեմբերի 1-ին դպրոց է բացվել:
Սեպտեմբերի 4-ին Դուտերտեն Օբամային անվանել է պոռնիկի որդի եւ նրան խորհուրդ է տվել մարդու իրավունքների պաշտպանության խրատներով մեջ չընկնել: «Դու պետք է հարգանք դրսեւորես: Հարցերով ու հայտարարություններով վրա տալու կարիք չկա: Պոռնիկի որդի, ես գլխիդ նզովք կթափեմ գագաթնաժողովին»,- հայտարարել է նա: Դրանց հետո Օբաման կասկած է հայտնել հանդիպման նպատակահարմարության հարցում:
Սիրիայի հյուսիսում ընթացող մարտերի ժամանակ օրերս սպանվել է Քրդական զինյալ ջոկատների անդամ, 22-ամյա Ասյա Ռամազան Անտարը:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 09.37-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի դաշտերում գայլերը հոշոտել են 37 գառ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիﬕր Պٳտինը մեկնել է Ուզբեկստանի Սամարղանդ քաղաք` հարգելու Ուզբեկստանի հանգուցյալ նախագահ Իսլամ Քարիմովի հիշատակը և իր ցավակցությունները հայտնելու Քարիմովի կնոջն ու դստերը, հայտնում է TASS գործակալությունը:
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ սեպտեմբերի 7-ից 12-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին «Ղազախ- Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքներ կատարելու պատճառով
Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Երևան սիթի» սուպերմարկետի ավտոկայանատեղից ոմն Հայկ փախցրել է Գառնիկ Ի.-ի մոտոցիկլետը:
Մեծ խորհրդի ներքո դարձյալ միախառնվել են վիշտն ու հիշողությունը, որոնցով մենք ապրում ենք և աղոթում: Մեր հերոս զավակների հիշատակը հավերժացնող հուշակոթող-խաչքարը դարձավ սրբավայր, որը մեզ ջերմություն կտա՝ հաղորդակից դարձնելով մեզ և մեր որդիներին:
Կապված Ադրբեջանում կայանալիք հանրաքվեի հետ` ԵԽԽՎ-ն Ադրբեջան կուղարկի 7 հոգուց բաղկացած պատվիրակություն, հայտնում է APA գործակալությունը:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 21:45-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մուշ 2-ից Բուլվարային տանող ճանապարհահատվածում, դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը: