ՌԴ-ի հարավում սկսվել են «Կովկաս-2016» վարժանքները՝ 12,5 հազար զինվորականների մասնակցությամբ
ՌԴ Հարավային ռազմական օկրուգում սեպտեմբերի 5-ին սկսվել են «Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զինավարժանքները՝ 12,5 հազար զինծառայողների մասնակցությամբ: Այս մասին հայտնել է ՌԴ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«2016 թվականի սեպտեմբերի 5-ին Հարավային ռազմական օկրուգի տարածքում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի «Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զինավարժանքը. վարժանքներին մասնակցում են շուրջ 12,5 հազար զինծառայողներ, օդուժ, մարտական տեխնիկա եւ նավեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Զինավարժանքները տեղի կունենան սեպտեմբերի 5-ից 10-ը Հարավային ռազմական օկրուգի զորավարժարաններում, Սեւ եւ Կասպից ծովերի ջրատարածքներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: