Դատելով պաշտոնական տվյալներից՝ հուլիսի ընթացքում Հայաստանում պլանշետ ու բջջային հեռախոս չի արտադրվել
Ամերիկյան Ford Motors ավտոարտադրողը Հյուսիսային Ամերիկայում ավելի քան 2,3 մլն ավտոմեքենա է հետ կանչում կողային դռների փականում առկա թերության պեատճառով, որոնք կարող են բացվել շարժման ընթացքում:
Հրշեջ ծառայությունը եւ Samsung ընկերությունն սկսել են ԱՄՆ-ում ջիպի այրման հանգամանքների հետաքննությունը, որի պատճառը ենթադրաբար մեքենայի ներսում թողնված Samsung-ի Galaxy Note 7 հեռախոսն է:
Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ կտրուկ տատանումներ չեն ունեցել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում Գ.Խանփերյանին մեղադրանք Է առաջադրվել՝ իր երեխային վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Վ.Սարգսյանին դանակահարելու համար։
Ի տարբերություն մյուս փաստաթղթերի՝ Քի Ուեսթինն առ այսօր գաղտնի է պահվում, արդեն ոչ միայն տարօրինակ, այլև բավականին վտանգավոր է թվում, որովհետև դրա համար երկու բացատրություն կարող է լինել: Կամ փաստաթուղթը նախատեսում է ոչ համարժեք զիջումներ, կամ այն դեռ կարող է դրվել բանակցությունների սեղանին:
Աշխատավարձի աճի ամենաբարձր տեմպը՝ 14.6%, գրանցվել է սպասարկման այլ ծառայությունների ոլորտում
Կոլեկտիվ հայցի ընդհանուր գումարը կազմում է 14 մլրդ ֆունտ ստերլինգ (18.7 մլրդ դոլար)
ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ սեպտեմբերի 9-ին, կազմել է 474.26 դրամ
Ժամը 15:40-ի սահմաններում Մարտունի բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը ոստիկանության Մարտունու բաժին հայտնել է, որ կանչով մեկնել են Ներքին Գետաշեն գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերել են դանակահարված կնոջ:
Վրաստանի՝ կառավարման համակարգի անցման վրա վճռորոշ ազդեցություն թողեց եվրոպական մոդելի պետություն դառնալու և ԵՄ-ին անդամակցելու ռազմավարական նպատակը, որը ենթադրում է ժողովրդավարական կառավարմամբ զարգացած բազմակուսակցական համակարգ:
Կրծքագեղձի կիստան վերարտադրողական տարիքում գտնվող կանանց մոտ առաջացող բարորակ գոյացություն է, որն իրենից ներկայացնում է հեղուկով լցված պարկիկ: Կիստայի չափերը կարող են տարբեր լինել՝ մեկ միլիմետրից՝ մինչև մի քանի սանտիմետր:
2016 թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Մ. Համբարձումյանի, կայացավ 2016 թ. մարտի 23-ին Գևորգ Սարֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից Գեղեցիկ Տոնոյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունը: Դ
Մենք, պայմանականորեն ասած, կազմել ենք աշխատավարձային խտրականության վարկանիշ
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են դեռեւս 2014-ի դեկտեմբերի 26-ից Ադրբեջանում գերի պահվող ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը:
Ապահովագրավճարների մեծ մասը՝ 58%-ը (ավելի քան 9.4 մլրդ դրամ), բաժին է ընկնում ԱՊՊԱ-ին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության նախագահ Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը ՀՀ քաղաքացի չէ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, նա իր բոլոր տեղաշարժերը կատարել է Հայաստանի Հանրապետության անձնագրով, Հայաստանի Հանրապետությունից երկար ժամանակով չի բացակայել»:
«Յուրի Լևադայի վերլուծական կենտրոնի» տնօրեն Լև Գուդկովը կազմակերպության կայքում հրապարակել է իր հայտարարությունը, որը վերաբերել է օտարերկրյա գործակալ-կազմակերպության ռեեստրում ընդգրկվելուն:
Արքայադուստր Աննան հետազոտություն է անցնում Շոտլանդիայի Աբերդին քաղաքի հիվանդանոցում վատ ինքնազգացողության պատճառով: Այս մասին հայտնել է BBC հեռուստառադիոհաղոդրումների կորպորացիան:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեսկու գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է APA գործակալությունը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, հայտնում է Պորոշենկոյի կայքը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վերսկսել են բանակցություններն ընդմիջումներից հետո, Interfax-ին հայտնել է ռուսական պատվիրակությունում աղբյուրը:
Նրա խոսքով՝ Հովիկ Աբրահամյանը ինքն է մտել հանրապետության Նախագահի մոտ և նման առաջարկով հանդես եկել: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև հավելեց, որ իր համար Հովիկ Աբրահամյանի նման որոշումն անակնկալ է եղել:
Սիրիայի կառավարության բալիստիկ հրթիռները սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի անվտանգության համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Star թերթը:
Հաշվի առնելով Գյումրու ավագանու ընտրություններում որպես թեկնածու իմ ներգրավվածությունը եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի՝ իմ ներգրավվածությամբ իրականացվող մի շարք ծրագրերի դոնորների առաջարկությունները եւ մյուսների պնդումները, չկամենալով որեւէ կերպ վնասել ոչ ծրագրերին, ոչ քարոզարշավին, ոչ էլ դոնոր հաստատություններին, սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 2-ը հրաժարվում եմ ԺԱԱ-ում իմ բոլոր աշխատանքներից։ Այդ աշխատանքները կիրականացնեն այլ աշխատողներ։
«Ինքս ինձ ասացի, որ դու, Պան Գի Մուն, ընդամենը ևս մեկ հիմար ես: Ես կշարունակեմ պայքարը հանցագործների դեմ, ես նրանց չեմ խղճում: Ինձ համար միևնույն է»,- հայտարարել է Դուերտեն:
Հայաստանը խորը մտահոգություն է հայտնում սեպտեմբերի 9-ին Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված միջուկային փորձարկման կապակցությամբ, ինչը վտանգում է Կորեական թերակղզու և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը: Այս մասին նշված է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանության մեջ:
Մերձդնեստրի Մոլդավական չճանաչված Հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկի հրամանագիրը` Ռուսաստանին միանալուն նախապատրաստվելու մասին, ուղղված է այն բանին, որպեսզի ազդի Մոլդովայի ներքաղաքական իրավիճակի վրա:
Մոսկվան չի կարող մեկնաբանել Մերձդնեստրի նախագահ Եվգենի Շևչուկի հրամանագիրը հանրապետության իրավական համակարգը Ռուսաստանի դաշնային օրենսդրությանը համապատասխանեցնելու մասին, հայտնում է RIA Novosti-ն` հղում կատարելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին: