Բաժիններ՝

Դոլարի, եվրոյի և ռուբլու վարքագիծը՝ շաբաթվա ընթացքում

Անցնող շաբաթվա ընթացքում հիմնական արժույթների՝ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ կտրուկ տատանումներ չեն ունեցել։

ԱՄՆ դոլարը շաբաթվ առաջին օրերին փոքր-ինչ արժեզրկվեց, հետո բարձրացավ և հասավ 474.96 դրամի։ Սակայն վերջին աշխատանքային օրը կրկին թուլացավ 0.7 կետով և շաբաթը փակեց ավելի ցածր մակարդակի վրա, քան երկուշաբթի՝ 474.26 դրամ։

poxarjeq1

Եվրոն դրամի նկատմամբ ամրանդվել է։ Հինգշաբթի օրը 1 եվրոյի միջին փոխարժեքը հասավ 535.56 դրամի։ Ուրբաթ օրը եվրոն փոքր-ինչ զիջեջ տեմպերը՝ հասնելով 534.39 դրամի։ Ամեն դեպքում, շաբաթվա վերջին եվրոյի փոխարժեքը 4.38 դրամով բարձր է երկուշաբթի օրվա մակարդակից։

poxarjeq2

Ռուբլու վարքագիծը նման է եվրոյին՝ աճ, հետո թեթևակի անկում։ Շաբաթվա վերջին օրը 1 ռուսական ռուբլու միջին փոխարժեքը 7.39 դրամ էր, ինչը 0.06 կետով բարձր է երկուշաբթի օրվա մակարդակից։

poxarjeq3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս