Բաժիններ՝

Ոստիկանության հերթական հայցը՝ ցուցարարի դեմ. ՀՔԱՎ

2016 թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Մ. Համբարձումյանի, կայացավ 2016 թ. մարտի 23-ին Գևորգ Սարֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից Գեղեցիկ Տոնոյանի դեմ ՀՀ Ոստիկանության հայցի քննությունը: Դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել է Գ. Տոնոյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:

Հիշեցնենք՝ հավաքի մի շարք մասնակիցներ, պառկելով Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում և շղթայի միջոցով իրենց ամրացնելով ասֆալտին, փակել էին փողոցը: Ինչից հետո ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ՝ հավաքի մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու ու հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս