Բաժիններ՝

Դրամն ամրապնդվել է

Երեկվա կարճատև թուլացումից հետո հայկական դրամն այսօր արժևորվել է բոլոր հիմնական արժույթների նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը, ԱՄՆ դոլարի փոխարժեքը դրամի նկատմամբ սեպտեմբերի 9-ին, կազմել է 474.26 դրամ: Երեկվա համեմատ ամերիկյան արժույթը դրամի նկատմամբ արժեզրկվել է 0.7 դրամով։

Եվրոն արժեզրկվել է 0.97 դրամով. 1 եվրոյի փոխարժեքը 534.59 դրամ է։

Ռուսական ռուբլին արժեզրկվել է 0.04 դրամով. 1 ռուբլու միջին փոխարժեքը 7.39 դրամ է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս