«Դա եղել է բացառապես Հովիկ Աբրահամյանի որոշումը». Վահրամ Բաղդասարյան

ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելը եղել է Հովիկ Աբրահամյանի որոշումը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Նա ինքն էլ իր ելույթում ասաց, որ այն սպասելիքները, որ ունեցել է, չեն արդարացել, գոհացնող չեն եղել: Գաղտնիք չէ, որ այս ընթացքում Հովիկ Աբրահամյանը ոչինչ չի խնայել, մեծ աշխատանքներ է կատարել կառավարության առջև դրված խնդիրները կատարելու ուղղությամբ: Դրանց մի մասը ստացվել է, մյուս մասն իրականացման ճանապարհին էին, բայց բոլոր մարտահրավերների արդյունքում հասարակության բևեռացումը և տնտեսական ակտիվության տեմպերը նրան չէին բավարարում, և նա իր մեջ ուժ գտավ, որպեսզի հրաժարականի դիմում ներկայացնի: Նա նաև ասաց, որ պատրաստ է օժանդակել նոր կառավարությանն իր բոլոր հնարավորություններով, որպեսզի նոր ծրագրերով, նոր մոտեցումներով կյանքի կոչվեն այն նպատակները, որ մեր առաջ դրել ե նք»,- նշեց Բաղդասարյանը:

Նա  ևս մեկ անգամ հստակեցրեց, որ հրաժարական տալը եղել է բացառապես Հովիկ Աբրահամյանի որոշումը: Նրա խոսքով՝ Հովիկ Աբրահամյանը ինքն է մտել հանրապետության Նախագահի մոտ և նման առաջարկով հանդես եկել: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նաև հավելեց, որ իր համար Հովիկ Աբրահամյանի նման որոշումն անակնկալ է եղել:

«Նրա աշխատանքը մեր աչքերի առաջ էր, մենք տեսնում էինք ամեն ինչ՝ նրա շփումները հանրության, քաղաքացիական հասարակության հետ: Նա որևէ մեկի հետ հանդիպելուց, հարցեր քննարկելուց չի խուսափել: Բայց այն ակնկալիքները, որոնք մենք ունեինք, չարդ արացան: Հարկավոր է, որպեսզի հանրությունը շատ արագ զգա փոփոխությունները, իսկ երբ հանրությունը չի զգում փոփոխություններ, խնդիրներն ավելի են շատանում: Ինքն էլ դա զգաց և ներկայացրեց հրաժարականի դիմում»,- ընդգծեց պատգամավորը:

Կարդացեք նաև

Նա ընդգծեց, որ այս փուլում կառավարության կողմից իրականացվող ծրագրերի կատարման քայլերի փոփոխության անհրաժեշտություն է տեսնում. դրանք պետք է ավելի ինտենսիվ լինեն. «Ցավոք, մեր երկրում դեռ մեխանիզմներն այնքան հիմնավորված չեն, որպեսզի անհատներին ղեկավարեն: Անհատի դերակատարությունը բավականին մեծ է: Հովիկ Աբրահամյանը բավականին ուժեղ անհատականություն է: Անհատականությունն ու մեխանիզմները պետք է միշտ համահունչ լինեն, որպեսզի մենք արդյունավետությունը զգանք»:

Տեսանյութեր

Լրահոս