
Ինչ պատահեց հայկական բջջայիններին

Դատելով պաշտոնական վիճակագրության տվյալներից՝ հայկական արտադրության բջջային հեռախոսների և պլանշետների արտադրությունը կանգնել է։
Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 696 հատ պլանշետ և 450 հատ բջջային հեռախոս։
Նույն ցուցանիշներն էին ներկայացված նաև հունվար-հունիս ժամանակահատվածի համար։ Այսինքն, դատելով այս թվերից, հուլիսի ընթացքում Հայաստանում պլանշետ ու բջջային հեռախոս չի արտադրվել։
2016թ. հունվար-մայիսին արտադրվել էր 696 հատ պլանշետ և 200 բջջային հեռախոս։ Այսինքն, արտադրված պլանշետների քանակը հունիսից այս կողմ չի փոխվել, իսկ բջջային հեռախոսների քանակը հունիսի ընթացքում ավելացել է 250-ով։
Տեղեկացնենք, որ Հայաստանում պլանշետներ և բջջային հեռախոսներ արտադրում է միայն մեկ ընկերություն՝ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքսը» (Technology and Science Dynamics)։
Այն հունիսի 6-ին հայ սպառողին ներկայացրեց Արմֆոն (Armphone) առաջին հայկական սմարթֆոնները։