Կրեմլը չի մեկնաբանել Մերձդնեստրի օրենքները ռուսական օրենքներին համապատասխանեցնելու մասին հրամանագիրը
Մոսկվան չի կարող մեկնաբանել Մերձդնեստրի նախագահ Եվգենի Շևչուկի հրամանագիրը հանրապետության իրավական համակարգը Ռուսաստանի դաշնային օրենսդրությանը համապատասխանեցնելու մասին, հայտնում է RIA Novosti-ն` հղում կատարելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
«Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, ես չգիտեմ Մոսկվայի որևէ ռեակցիայի մասին: Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչի վրա են հիմված նման գործողությունները: Չտիրապետելով մանրամասներին` ես չեմ կարող դա մեկնաբանել»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ հրամանագիրն արձակվել է 2006 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած հանրապետական հանրաքվեի արդյունքների իրագործման նպատակով:
Նորմատիվային ակտն անհրաժեշտ է՝ կատարելու «Մերձդնեստրի ժողովրդի կամքը` ազատորեն միանալու Ռուսաստանի Դաշնությանը»:
Առաջնահերթ խնդիրների թվում Շևչուկը թվարկել է հանրապետության իրավական համակարգը Ռուսաստանի օրենսդրությանը համապատասխանեցնելու հարցը:
Մերձդնեստրի կառավարությունն այդ նպատակով պետք է 2-շաբաթյա ժամկետում ստեղծի հատուկ հանձնաժողով, իսկ մինչև նոյեմբերի 1-ը Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության նախագահին պետք է ներկայացվի օրենսդրությունների համաժամանակեցման հստակ պլան:
Նշվում է, որ ՌԴ օրենքներին չհամապատասխանող նորմատիվային ակտերը պետք է որոշվեն` որպես կիրառմանը ոչ ենթակա: