Բաժիններ՝

Ապահովագրական շուկայի հիմնական ցուցանիշները (ինֆոգրաֆիկա)

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, Կենտրոնական բանկի տվյալների հիման վրա, հրապարակել է ՀՀ ապահովագրական շուկայի հիմնական ցուցանիշները։

Այսպես, արտոնագրված ապահովագրական ընկերությունների կողմից 2016 թվականի երկրորդ եռամսյակում հավաքագրվել է 6.6 մլրդ դրամ ապահովագրավճար՝ առաջին եռամսյակի 9.64 մլրդ դրամի դիմաց։ Ընդհանուր առմամբ, առաջին կիսամյակում հավաքագրվել է 16 մլրդ 247 մլն դրամ ապահովագրաճար։

Ըստ տեսակների՝ պատկերն այսպիսին է. ապահովագրավճարների մեծ մասը՝ 58%-ը (ավելի քան 9.4 մլրդ դրամ), բաժին է ընկնում ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությանը՝ ԱՊՊԱ-ին։ Անձնական ապահովագրության գծով հավաքագրված ապահովագրական վճարների տեսակարար կշիռն ընդհանուրի մեջ 21% է, գույքի ապահովագրությունը՝ 16%, պատասխանատվության ապահովագրությունը՝ 3%, ապահովագրության այլ տեսակներինը՝ 2%։

Կյանքի ապահովագրություն հայաստանյան ընկերությունները չեն իրականացնում։

apahov1

Նույն ժամանակահատվածում՝ տարվա առաջին կիսամյակում, վճարվել է 6.8 մլրդ դրամի ապահովագրական հատուցում, որից 3.67 մլրդը՝ առաջին եռամսյակում, 3.13 մլրդ-ը՝ երկրորդ եռամսյակում։

Ըստ ապահովագրության տեսակների պատկերը շատ չի տարբերվում ապահոագրավճարների կառուցվածքից։ ԱՊՊԱ-ի տեսակարար կշիռը նույնն է՝ 58%։

apahov2

Նշենք նաև, որ 2016 թվականի առաջին կիսամյակի վերջի դրությամբ գործող ապահովագրական պայմանագրերի քանակը կազմել է 639072։

Այդ պայմանագրերով ապահովագրական գումարների ընդհանուր ծավալը 10 տրլն 143 մլրդ 159.2 մլն դրամ է, որի մեծ մասը՝ 5 տրլն 155 մլրդ դրամը, բաժին է ընկնում ԱՊՊԱ-ին։

Ապահովագրական ընկերությունների սեփական կապիտալը կիսամյակի վերջի դրությամբ կազմել է 18.6 մլրդ դրամ, որը 11%-ով գերազանցում է տարեսկզբի ցուցանիշը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս