Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը banman.am կայքում գրել է, թե ինչպես կարելի է ազատվել ֆեյսբուքից եկած վիրուսներից.
«Ես ամաչում եմ: Ես չգիտեի ցեղասպանության մասին և որքան շատ էի կարդում այդ մասին, այդքան ավելի շատ էի գիտակցում, թե որքան սարսափելի աղետ է տեղի ունեցել: Միևնույն ժամանակ, ինձ լավ էի զգում` հասկանալով, թե որքան կարևոր ֆիլմում եմ նկարահանվում»,- ասել է 30-ամյա կանադացի դերասանուհին, ով ֆիլմում մարմնավորում է Անային:
«Հայաստանի Հանրապետությունը անվտանգության և հարատև խաղաղության սահմանմանն ուղղված հարցերում մշտապես հայտնել է իր պատրաստակամությունը կառուցողական համագործակցության իրականացման տեսանկյունից: Այս համատեքստում տարածաշրջանը մարտահրավերների հանդեպ խոցելի են դարձնում ինչպես տարածաշրջանի պետությունների տարամետ դիրքորոշումները անվտանգո ւթյան համակարգերի ձևավորման շուրջ, այնպես էլ չլուծված հակամարտությունները»,- ասաց Ա. Զաքարյանը:
Թուրքիայի արևելքում գտնվող Վան քաղաքում ուժեղ պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 48-ի: 2 վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է: Ավելի վաղ հայտարարվում էր 11 վիրավորի մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան:
Թուրքիան պլանավորում է այսօր Հալեպ և Սիրիայի այլ քաղաքներ ուղարկել մարդասիրական օգնությամբ շարասյուն` կապված Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ Սիրիայի հարցով պայմանավորվածությունների հետ, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Սիրիայի վիճակը` ռուս-ամերիկյան վերջին պայմանավորվածությունների համատեքստում, հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը ոտք է դրել «անհայտ քաղաքական տարածք» այն բանից հետո, երբ հաղորդագրություններ տարածվեցին ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի հիվանդության մասին, գրում է բրիտանական The Telegraph-ը:
Թուրքիայի Մանիսա նահանգի Աքհիսար գավառում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չի խոչընդոտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը: «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» խորագրով կոնֆերանսի ընթացքում այս մասին ասաց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, դեսպան Ուիլյամ Լահյուն: «Մենք շատ լավ գիտակցում ենք, որ Հայաստանը ինքնիշխան պետություն է, և ինքն է ընտրում իր արտաքին դաշնակիցներին: Մենք հասկանում են ք, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չի կարող խանգարել այդ երկրի համագործակցությանը ՆԱՏՕ-ի հետ»,- ասաց Լահյուն:
Սեպտեմբերի 13-ին արևելյան շրջաններում, 14-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին, 15-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հոկտեմբերի 14-ին Երևանում կկայանա ՀԱՊԿ երկրների խորհրդի նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Երևան կժամանեն ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է novostink.ru-ն:
Կրասնոյարսկի «Եմելյանովո» օդանավակայանում Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին հայկական համայնքն ու ընկերները դիմավորել են հանդիսավոր կերպով: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ Հարությունյանի պատվին կազմակերպվել է ավտովազք` Gelentvagen, Mercedes-Benz, G-class մեքենաներով, որոնց վրա փակված են եղել մարզիկի պատկերով պաստառներ:
Եվրամիությունը Հայաստանում գյուղատնտեսական և քաղաքային զարգացմանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարությանն է փոխանցել 7 միլիոն եվրո: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից:
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում գումարված Միջին Արեւելքի եկեղեցիների խորհրդի 11-րդ համաժողովը եզրափակել է իր աշխատանքները՝ շեշտելով Միջին Արեւելքում քրիստոնյա համայնքների ներկայության կարևորությունը։
Ռուսական БМП-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումներն Ադրբեջանին հետաձգվում են մինչև 2017 թվականի վերջ-2018 թվականի սկիզբ՝ ֆինանսավորման հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին ТАСС գործակալությանը հայտնել է «Тракторные заводы» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Լոսևը:
Արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը բերում է քաղաքական օրակարգ, և փորձ է արվում այդ հարցի շուրջ ծավալել հանրային դիսկուրս, որը Ռուսաստանի ու ռուսահպատակների ջանքերով՝ Հայաստանում դարձել է գրեթե տաբու։
ԱՄՆ-ի Ռինո-Տախոյի միջազգային օդանավակայանում սեպտեմբերի 11-ին ինքնաթիռ է կործանվել, որում գտնվել է 3 մարդ:
Ֆրանսիայի առաջնությունում ավարտվեց 4-րդ տուրը: Չեպիոնի կոչման 2 հիմնական հավակնորդները` «Պարի Սեն Ժերմեն»-ը և «Լիոն»-ը հերթական միավորներն են կորցրել:
Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռազմաբազայի կործանիչների և ռազմական ավիացիայի օդաչուները թռիչքամարտավարական զորավարժությունների ընթացքում սեպտեմբերի սկզբից սկսած իրականացրել են ավելի քան 30 թռիչք:
Թուրքիայի հարավ-արևելքում զինված բախումներ են տեղի ունենում այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները հայտարարեցին գերազանցապես քրդաբնակ շրջաններում օրենքով ընտրված 28 քաղաքների քաղաքապետերին պաշտոնից հեռացնելու մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ադրբեջանի գույքի հարցերով պետական կոմիտեն հոկտեմբերի 11-ին աճուրդ կկազմակերպի, որտեղ կմասնավորեցվեն 85 պետական ձեռնարկություններ և օբյեկտներ, հայտնում է haqqin.az-ը` վկայակոչելով պետական կոմիտեի հայտարարությանը:
Վերջին օրերին իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է Պաշտպանության փոխնախարար Մովսես Հակոբյանին պաշտպանության նախարար նշանակելու հարցը: Այն ժամանակ, երբ Հակոբյանին Ղարաբաղից տեղափոխեցին Հայաստան՝ նշանակելով ԶՈՒ շտաբի պետի տեղակալ, խոսվում էր, որ հետո էլ նախարար է նշանակվելու:
Մուսուլմանական «Քուրբան բայրամի» (զոհաբերության տոն) առթիվ թուրքական իշխանությունները Թուրքիայի Իմրալի բանտում ցմահ ազատազրկում կրող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանին,ումից արդեն 18 ամիս է լուր չկա, թույլատրել են տեսակցել հարազատների հետ:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հիվանդության պատճառով չեղյալ է հայտարարել երկուշաբթի և երեքշաբթի նախատեսված ուղևորությունը Կալիֆոռնիա:
Իտալիայի առաջնությունում շարունակում է վստահ խաղով երկրպագուներին ուրախացնել երկրի վերջին տարիների անփոփոխ չեմպիոն Թուրինի «Յուվենթուս»-ը:
Սեպտեմբերի 12-ին, ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Եղվարդ ավտոճանապարհին՝ «Անի» կաթնամթերքի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան շրջվել է, առկա է գազի արտահոսք, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի արևելքում գտնվող Վան քաղաքում ուժեղ պայթյուն է որոտացել, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի մեկնաբանում Օհանյանի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու մասին լուրերը:
Թուրքիայի զինված ուժերը սեպտեմբերի 11-ին հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Ւրաքի տարածքում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, այսօր ելույթ ունենալով լրագրողների առաջ, կոչ է արել Սիրիայում կրակի դադարեցման անժամկետ ռեժիմ հայտարարել: