Բաժիններ՝

Վանում պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 48-ի

Թուրքիայի արևելքում գտնվող Վան քաղաքում ուժեղ պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 48-ի: 2 վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է: Ավելի վաղ հայտարարվում էր 11 վիրավորի մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պայթյունը տեղի է ունեցել այսօր առավոտյան: ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ պայթուցիկով լի ավտոմեքենան պայթեցվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շտաբի և նահանգապետի գրասենյակի հարևանությամբ:

Դեպքի վայրի հարևանությամբ գտնվում է ոստիկանական տեղամասը: Վիրավորների թվում կա նաև 2 ոստիկան:

Դեռ պարզ չէ, թե ովքեր են կանգնած հարձակման հետևում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի հարավ-արևելքում զինված բախումներ են տեղի ունենում այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները հայտարարեցին գերազանցապես քրդաբնակ շրջաններում օրենքով ընտրված 28 քաղաքների քաղաքապետերին պաշտոնից հեռացնելու մասին:

Վերջիններս պաշտոնից ազատվել են երկրում սահմանված արտակարգ դրության պայմաններում, որը սահմանվել է երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով:

Օրենքով ընտրված քաղաքապետերի փոխարեն նշանակվում են Թուրքիայի կառավարության վստահված անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս