Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր ստեղծագործական կարիերայի 70-ամյակը կնշի համերգով Իտալիայում: Italia.ru-ի փոխանցմամբ՝ համերգը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 14-ի, Վերոնայի «Արենա» մարզադաշտում:
Երեկ տեղեկություն ստացանք, որ բախվել են Արթիկի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու, անկուսակցական Մուշեղ Պետոյանի եւ Արտակ Հակոբյանի թիմակիցները։ Նշենք, որ Հակոբյանն էլ է ցանկացել թեկնածություն առաջադրել, բայց ՀՀԿ-ից արգելել են, եւ նա սկսել է պաշտպանել Մխիթար Վարագյանին։
Կարեն Կարապետյանին խոստացել են, որ եթե ապագա խորհրդարանում ՀՀԿ-ն պահպանի մեծամասնությունը, ապա նա կշարունակի գլխավորել կառավարությունը մինչեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտ՝ 2018 թվականի ապրիլի 9-ը:
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ից՝ ժամը 08.00-ից, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի կմ0+000-կմ38+450 (Վանաձոր-Թումանյան) հատվածով երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Instagram սոցիալական ցանցի տարրերով հավելվածը ձեռք Է բերել սարքաբերվող զտման եւ հետագայում վիրավորական մեկնաբանությունների արգելափակման գործառույթ: Այս մասին հայտնել են ծառայության ներկայացուցիչները:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա հանդիպման տոմսերը վաճառվելու են սեպտեմբերի 14-ից:
Twitter միկրոբլոգների ծառայությունը, սկսած սեպտեմբերի 19-ից, կփոխի նշանների քանակով հաղորդումների սահմանափակման քաղաքականությունը եւ նշանների քանակի հաշվառումից կբացառի հղումներն ու լուսանկարները:
Lifer.com.ua կայքը ներկայացրել է, թե ինչ են նշանակում սվտոմեքենայի կառավարման վահանակի նշանները։
Կանադայի Վինձորի համալսարանում արված հետազոտությունները ցույց են տվել, որ խատուտիկի արմատն արդյունավետ կերպով սպանում է քաղցկեղով վարակված բջիջները՝ չվնասելով օրգանիզմի առողջ բջիջները:
Եվրոպայի ամենամեծ քաղաքը՝ Լոնդոնը, որը 8.6 մլն բնակչություն ունի, Եվրոպայում ամենակրթված քաղաքն է։ www.weforum.org-ի անցկացրած հետազոտությունը բացահայտում է, թե որքան մեծ տարբերություն կա Լոնդոնի և մյուս քաղաքների միջև։ Eurostat-ի տվյալներով՝ Լոնդոնի որոշ շրջաններում քոլեջ ավարտածների թիվը կազմում է բնակչության 69.7 տոկոսը։
Բացառված չէ, որ այդ մանիպուլյացիայի նպատակն ավելի վտանգավոր է, քան հասարակությանը հիմարացնելը։ Վտանգավոր է, եթե «սինգապուրյան հրաշքի» մասին հեքիաթներ տարածողներն այդպիսով ցանկանում են գաղափարական հիմք ստեղծել «սինգապուրյան մեթոդի» համար։
Արգենտինացի հետազոտողները երկնաքար են հայտնաբերել Չակոյի նահանգի հարավ- արեւմուտքում: Ինչպես «Տելամ» լրատվական գործակալությանը պատմել է Աստղագիտության տեղական ասոցիացիայի ղեկավար Մարիո Վեսկոնին, գտածոյի քաշը կազմում է 30,8 տոննա:
Օգոստոսի 13-ին, ժամը 9.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խանջյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 78 և 79 տարեկան տղամարդկանց, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Դանակահարություն կեսգիշերին:
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով տղայի անօգնական վիճակից, նրա կամքին հակառակ, քարշ տալով տարել է մոտակա այգի, որտեղ իջեցնելով նրա տաբատը, համբուրել է նրա սեռական օրգանը, կատարել սեռական բնույթի գործողություններ, ասել է, որ պաղպաղակ կգնի, որպեսզի նա ոչ ոքի կատարվածի մասին չպատմի և, վերջինիս պաղպաղակ տալով՝ սպառնացել է, որ, եթե նա որևէ մեկին կատարվածի մասին պատմի, կսպանի նրան։
Տեղեկացնում ենք, որ 2016 թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 23.00-ից մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 06.00-ն և սեպտեմբերի 15-ին ժամը 23.00-ից մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 06.00-ն Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքների իրականացման նպատակով դադարեցվելու է երթևեկությունը Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում:
25-ամյա աղջկան կողոպտած օտարերկրացուն հայտնաբերեցին:
Սեպտեմբերի 13-ին կթողարկվի iOS 10-ը՝ Apple-ի արտադրանքի համար նախատեսված նոր օպերացիոն համակարգը։ Համակարգում շատ ֆունկցիաներ նոր ձևով են աշխատելու, այդ թվում՝ արգելափակման էկրանը և հաղորդագրությունները։
Լոնդոնում հրապարակվել է հեղինակավոր Բուքերյան մրցանակի (Man Booker Prize) «համառոտ ցանկը», որը շնորհվում է անգլերեն հրատարակող գրականության բնագավառում: Դրանում տեղ են գտել վեց հեղինակներ ընդարձակ ցանկից, որը բաղկացած է երեսուն անվանակարգորդ գրողներից:
«Կարծում եմ` դա մի գործիք է, որը արդարադատության համակարգին անհրաժեշտ է ամենանողկալի և արտասովոր հանցագործությունները համապատասխանորեն պատժելու համար: Դա նաև հասարակության համար՝ կատարվածի շուրջ իրենց վրդովմունքն արտահայտելու միջոց է»:
Լուրերը, թե Հայաստանի Հանրապետություն է ներկրվում ցածրորակ ձու, իրականությունը չեն համապատասխանում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:
Նորույթ ճանապարհային ոստիկանությունում. ծառայություն՝ տեսաձայնագրող սարքավորումներով:
ԱՄՆ-ը և Իսրայելը վերջնականապես համաձայնեցրել են ամերիկյան ռազմական օգնության նոր փաթեթը, որը նվազագույնը 38 մլրդ դոլար է։ Ինչպես սպասվում է, համաձայնագիրը կստորագրվի մոտ օրերս, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրավիճակին մոտ կանգնած աղբյուրներին։
Ներքին Գետաշեն գյուղում որդին դանակահարել և սպանել է մորը:
«ԱՄՆ-ի ուսանողների եւ գիտնականների ներգրավվածությունը Հայաստանի ուսումնական ծրագրերում» նախագծի շրջանակում կազմակերպված աշխատաժողովը համախմբել է հայաստանյան բուհերի ներկայացուցիչներին, միջազգային կրթության ոլորտի ամերիկացի փորձագետներին` քննարկելու Ամերիկայի ուսանողներին եւ դասախոսներին հայաստանյան բուհերում եւ կրթական ծրագրերում ներգրավելուն ուղղված հնարավոր քայլերը:
Մարդու օրգանիզմը յուրօրինակ մեխանիզմ է, որը, ինչպես բոլոր մեխանիզմները, հաճախակի մաքրման կարիք ունի: Օրգանիզմում կուտակված տոքսիններից ազատվելու համար նախ և առաջ՝ պետք է փոփոխել սննդակարգը. Հրաժարվեք արագ սնունդից, վերամշակված կերակուրներից, արագ ածխաջրեր պարունակող մթերքներից և կիսաֆաբրիկատներից: Սկսեք ճիշտ սնվել, թարմ բանջարեղեն և մրգեր կերեք:
Ստեփանակերտի տուն-ինտերնատում խնամվում են 86 կենսաթոշակառուներ, որոնցից 49-ը կանայք են, 37-ը՝ տղամարդիկ:
«Armenia StartUp Cup ազգային առաջնության առաջնային նպատակն է մեր երկրում ավելի զարգացած բիզնես համայնքի ձևավորումը որակյալ վերապատրաստման միջոցով: Բաց լինելով ցանկացած բիզնես գաղափարի համար՝ այս կարևորագույն նախաձեռնությունը օգնում է բացահայտել և խթանել առկա ձեռներեցության ներուժը և դիրքավորել Հայաստանը միջազգային ասպարեզում: Առաջնությունը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը, ինչն, անշուշտ, ողջունելի է: Մեզ համար մեծ պատիվ է լինել նման կարևոր միջոցառման կազմակերպիչը»,- նշեց միջոցառման կազմակերպիչ, Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը:
Կողոպուտը բացահայտվեց:
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի 10 ընկերություններ մեկ միասնական տաղավարով սեպտեմբերի 13-16-ը մասնակցում են Մոսկվայում բացված «MosShoes-2016» միջազգային ցուցահանդեսին, որը կոշիկի և կաշվե պարագաների արտադրության Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսն է: Հայկական ընկերությունները մասնագիտացված միջազգային այս ցուցահանդեսին մասնակցում են արդեն երրորդ անգամ: