Բաժիններ՝

Միհրան Հարությունյանին Ռուսաստանում դիմավորել են հանդիսավորությամբ և նվիրել 2,5 մլն ռուբլի

Կրասնոյարսկի «Եմելյանովո» օդանավակայանում Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին հայկական համայնքն ու ընկերները դիմավորել են հանդիսավոր կերպով: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ Հարությունյանի պատվին կազմակերպվել է ավտովազք` Gelentvagen, Mercedes-Benz, G-class մեքենաներով, որոնց վրա փակված են եղել մարզիկի պատկերով պաստառներ:

Բացի այդ, Միհրան Հարությունյանին է փոխանցվել 2,5 միլիոն ռուբլու քարտ:

Ռիո դե Ժանեյրոյում անցկացված 31-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչում` սերբ ըմբիշ Դավոր Շտեֆանեկի հետ մենամարտի ժամանակ, հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից կանխակալ մրցավարության պատճառով: Մեծ հիասթափության հետևանքով Հարությունայնը հայտարարել էր սպորտից հեռանալու մասին, սակայն ժամանելով Երևան` նա հայտարարեց, որ շարունակելու է իր մարզական կարիերան` նպատակ ունենալով դառնալ հաջորդ Օլիմպիւական խաղերի չեմպիոն:

Սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտն ավարտվել էր 1։1 հաշվով։ Մրցավարը երկրորդ ռաունդում միավոր տվեց սերբին իբր Հարությունյանի պասիվության պատճառով։ Հայ մարզիկն ու նրա մարզիչները չհամաձայնեցին այդ որոշման հետ։ Այդուհանդերձ, հաղթող ճանաչվեց սերբ ըմբիշը։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս