Բաժիններ՝

Ռուսական ռազմաբազայի օդաչուները Հայաստանի իրականացրել են ավելի քան 30 թռիչք

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի՝ Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռազմաբազայի կործանիչների և ռազմական ավիացիայի օդաչուները թռիչքամարտավարական զորավարժությունների ընթացքում սեպտեմբերի սկզբից սկսած իրականացրել են ավելի քան 30 թռիչք:

Ինչպես տեղեկացրին Հարավային ռազմական շրջանի լրատվական ծառայությունից, զորավարժությունների ընթացքում МиГ-29 կործանիչները և Ми-24 ու Ми-8 ուղղաթիռներն իրականացրել են տեղանքի հետախուզում, ապահովել հետևակի և հատուկ ստորաբաժանումների ուղեկցումը, նյութական պաշարների, ինչպես նաև հետախուզական ստորաբաժանումների տեղափոխումը:

Զորավարժությունների ընթացքում մշակվել են ավիացիոն տեխնիկայի` Երևանի օդանավակայանից Գյումրի տեղաբաշխելու գործողությունները: Ստորաբաժանումները, գտնվելով օդում, մշակել են փոխգործակցությունը հողում գտնվող խմբի հետ` խնդիրների իրականացման ուղղությամբ:

Թռիչքներն իրականացվել են լեռնային տեղանքում ցածր բարձրության վրա` օրվա գիշերային ժամերին: Ուղղաթիռների և կործանիչների անձնակազմերը Հայաստանի երկնքում անցկացրել են ավելի քան 35 ժամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս