Ֆրանսիայի առաջնությունում ավարտվեց 4-րդ տուրը
Ֆրանսիայի առաջնությունում ավարտվեց 4-րդ տուրը: Չեպիոնի կոչման 2 հիմնական հավակնորդները` «Պարի Սեն Ժերմեն»-ը և «Լիոն»-ը հերթական միավորներն են կորցրել:
«Պարի Սեն Ժերմեն»-ը սեփական հարկի տակ հանդիպեց «Սենթ Էտյեն»-ին: Առանց Զլատան Իբրահիմովիչի փարիզցիներն անօգնական տեսք ունեն և դեռ չի երևում ինչի հաշվին կարող են առաջնությունում պահպանել չեմպիոնի կոչումը: Հարձակման գծում խնդիրները բավական շատ են և այդ ամենը երևաց նաև «Սենթ Էտյեն»-ի դեմ խաղում: Ունայ Էմերիի թիմը մեծ դժվարությամբ կարողացավ առաջ անցել հաշվի մեջ և այն էլ 11-մետրանոց հարվածից հետո: Հանդիպման 67-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լուկաս Մոուրան: Ունայ Էմերիի թիմին չհաջողվեց պահպանել առավելությունը, և հանդիպման վերջին րոպեին Ռոբերտ Բերիչը հավասարեցրեց խաղի հաշիվը: Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:
«Լիոն»-ը հերթական անակնկալ պարտությունը կրեց` այս անգամ սեփական դաշտում «Բորդո»-ից: Ալդո Կալուլուն առաջ մղեց Բրունո Ջենեզիայի թիմին, սակայն այս գնդակը վերջինն էր լիոնցիների համար այս խաղում: Փոխարենը, «Բորդո»-ն 3 գնդակ ուղարկեց «Լիոն»-ի դարպասը: Վերջին գոլը հեղինակեց Ժերեմի Մենեզը `1-3:
Վստահ ելույթների շարքը շարունակում է «Մոնակո»-ն: Մոնեգացիները հյուրընկալվելիս կարողացան 1-4 հաշվով հաղթել «Լիլ»-ին:
«Նիցա»-ն սեփական հարկի տակ ուժերը չափեց Մարսելի «Օլիմպիկ»-ի հետ: Ամբողջ խաղի ընթացքում Մարիո Բալոտելիի թիմը ուներ առավելություն և կարողացավ ի վերջո դժվարին պայքարում հաղթանակի հասնել 3-2 հաշվով: Մարիոն դարձավ դուբլի հեղինակ:
Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Անժեր»-«Դիժոն»` 3-1
«Գենգամ»-«Մոնտպելյե»` 1-1
«Լորիան»-«Նանսի»` 0-2
«Բասթիա»-«Թուլուզ»` 2-1
«Նանտ»-«Մեց»` 0-3
«Ռեն»-«Կաեն»` 2-0: