Բաժիններ՝

Երկու հայ ընտանիքի համար տոմսի փող գտանք, բայց չգնացին, որովհետև Հայաստանում դիմավորող չունեին. Դամասկոսի թեմի առաջնորդ

Այս օրերին շատ է խոսվում հալեպահայերի՝ Հայաստան գալու մասին: Կան իրարամերժ տեսակետներ. ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնյաները նշում են, թե հալեպահայերը իրենք չեն ուզում, իսկ Հալեպից շատ հայեր էլ ասում են, որ Հայաստանից հատուկ շահագրգռվածություն, այս առումով, չեն զգում:

Դամասկոսի թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանն «Արևելքի» հետ զրույցում ասաց, որ Հայաստան գնալ ցանկացողները հաճախ տոմսի գումար չեն ունենում, և համայնքի կառույցները նրանց օգնում են այդ հարցում: Բայց, ինչպես նշում է Սրբազանը, այդտեղ էլ խնդիրներ կան.

«Անձամբ ես ականատես եմ եղել, թե ինչպես 2 ընտանիքների՝ դեպի Հայաստան ճանապարհածախսը ապահովելուց հետո նրանք չմեկնեցին, որովհետեւ այնտեղ իրենց դիմավորող ու իրենցով հետաքրքրվողներ չունեին: Իսկ Կանադայի եւ Ավստրալիայի դեպքում այս հնարավորությունը կա, որովհետև նրանք այնտեղ դիմավորվում են պետական աջակցությամբ»,-իր մտահոգությունը հայտնեց Սրբազանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս