
11-ամյա գյումրեցի աշակերտի վիճակը կտրուկ վատացել է ֆիզկուլտուրայի դասին. երեխան հիվանդանոցում մահացել է. tert.am

Այսօր արտառոց դեպք է գրանցվել Գյումրու դպրոցներից մեկում: Գյումրու Կույումջյանի անվան թիվ 21 դպրոցի 11-ամյա աշակերտ Սարգիս Տիգրանյանի ինքնազգացողությունը ֆիզկուլտուրայի դասի ընթացքում կտրուկ վատացել է. երեխան մահամերձ վիճակում տեղափոխվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:
«Երեխային շտապօգնության մեքենայով հիվանդանոց բերել են 11.15-ի կողմերը՝ արդեն մահամերձ վիճակում՝ սրտի կանգով, բայց դեռ կենսաբանական մահը չէր գրանցվել: Ռեանիմացիա ենք արել 40 րոպե, ամեն ինչով՝ դեղորայք, ապարատ, ոչ մի արդյունք չտվեց, գրանցվեց մահ»,– ասաց հիվանդանոցի տնօրենը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում։