Բաժիններ՝

Ադրբեջանը Վրաստանի խոշորագույն ներդրողն է

Ադրբեջանը մնում է Վրաստանի խոշորագույն ներդրողը՝ հաշվի առնելով ներդրումների ծավալը, որ ներդրված են Վրաստանի տնտեսությունում 2016թ. առաջին կեսում։

Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այս մասին ասվում է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության նյութերում։

Այս տարվա հունվար-հունիսին Ադրբեջանը Վրաստանում ներդրել է 283 մլն դոլար, ինչը կազմում է օտարերկրյա ուղղակի ներդրումների 34%-ը։

Ներդրողների ցուցակում երկրորդ հորիզոնականում Մեծ Բրիտանիան է՝ 108 մլն դոլարով (13%), իսկ երրորդ տեղում՝ Թուրքիան՝ 85 մլն դոլարով (10,2%)։

2016թ. առաջին կիսամյակում Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 834 մլն դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս