
Թրամփի բարեգործական հիմնադրամին արգելել են գործել Նյու Յորք նահանգում

Նյու Յորք նահանգի դատախազն արգելել է Դոնալդ Թրամփի բարեգործական կազմակերպությանը գործունեություն ծավալել նահանգում գրանցման բացակայության պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Դատախազության վճռում Թրամփի կազմակերպությանը կոչ է արվում «անհապաղ դադարեցնել հավաքել նվիրատվություններ և զբաղվել միջոցների հավաքագրմամբ Նյու Յորք նահանգում»։
Ինչպես հաղորդվում է, կազմակերպությունը, որը նահանգում աշխատում է 2008-ից, այդպես էլ չի գրանցվել՝ համաձայն նահանգի օրենսդրության, ինչն անհրաժեշտ է բարեգործական կազմակերպություննեռրի համար, որոնք տարեկան վաստակում են ավելի քան 25 հազար դոլար։