Բաժիններ՝

Թուրքիան «Պենտագոն» է կառուցում. ուժայինները դուրս են գալիս Անկարայից

Թուրքիայի բոլոր ուժային գերատեսչությունները, որոնք երկրում հուլիսի 15-ի պետական հեղաշրջյման փորձից հետո դուրս են բերվելու Անկարայի սահմաններից, տեղակայվելու են անվտանգության միասնական համալիրում։

«Թուրքական Պենտագոնը» ստեղծվելու է Անկարայի Էթիմեսգութ արվարձանում, հայտնում է Habertürk թերթը։

Շրջանում, որտեղ արդեն իսկ կառուցվում է Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) համալիրը, տեղակայվելու են երկրի Ազգային պաշտպանության նախարարությունը, Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը, զինված ուժերի հրամանատարությունը։
Անկարայում կմնան միայն ՆԳՆ կենտրոնակայանն ու ժանդարմերիայի հրամանատարությունը։

Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող համալիրները, որտեղ ներկայումս տեղակայված են զինվորական շտաբերն ու հրամանատարությունը, պահպանվելու են։ Այդ շինությունները, որոնք ունեն նաև պատմական արժեք, կվերածվեն պետական հաստատությունների։ Մասնակի, դրանք կարող է օգտագործել ՆԳՆ-ն, գրում է Habertürk-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31