
ԶԼՄ-ները Քիմ Քարդաշյանին կողոպտելը մոդելավորել են տեսանյութում

BFMTV ֆրանսիական հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որում մոդելավորված է ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին կողոպտելը: Հանցագործությունը կատարվել է Փարիզի կենտրոնում՝ հոկտեմբերի լույս 3-ի գիշերը:
Հոլովակում երեւում է, որ կողոպտիչները եղել են հինգ հոգի. նրանք բոլորը զինված էին ու դիմակներով: Նրանցից երկուսը, ատրճանակով սպառնալով հյուրանոցի դռնապանին, ներխուժել են Քարդաշյանի համար, իսկ մյուսները մնացել են փողոցում: Այն բանից հետո, երբ Քարդաշյանին եւ հյուրանոցի աշխատակցին կապել են, կողոպտիչները հարկաբաժնից տարել են ավելի քան 11 մլն դոլարի թանկարժեք իրեր եւ հեռուստաաստղի երկու շարժական հեռախոսները: