
Ստուգեք ինքներդ ձեզ. ինչ է պատմում ձեռքի չափը ձեր մասին

Interesbook.ru կայքը գրում է, որ հեշտությամբ կարող եք իմանալ, թե բնավորության ինչ հատկանիշներ ունեք։ Անհրաժեշտ է ընդամենը նայել ձեռքերին և որոշել, թե որ տեսակին է պատկանում։
Փոքր ձեռք։ Նախընտրում են արկածներ և ռիսկային ճանապարհորդություններ։ Չեն սիրում տեղում նստել։ Նրանց գլոբալ նվաճումներ են հարկավոր։ Այս մարդկանց թերություններից է ուշադրության ոչ բավարար քանակը, ինչը նրանց ստիպում է կրկնել սեփական սխալները։ Պրագմատիկ են, հիմնականում հիմնվում են փաստերի և տրամաբանության վրա։ Միևնույն ժամանակ, զուրկ չեն զգացմունքներից և հեշտ բռնկվող են։
Մեծ ձեռք։ Այս մարդկանց կարելի է պերֆեկցիոնիստ անվանել։ Սիրում են երկար և մանրամասն աշխատանք կատարել, ուշադրություն դարձնել մանրամասներին, մանրուքներին։ Միշտ պատրաստ են օգնության հասնել, իսկ շրջապատի շահերն ամեն ինչից վեր են դասում։ Հասկանում են, որ մարդկանց մեծ մասն օգտվում է իրենց բարությունից, սակայն արդեն սովորել են դրան և չեն կարող ոչինչ ձեռնարկել այդ առումով։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը