2016 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը՝ տեղեկացնելով, որ Ա. Սարգսյանն ունի առողջական խնդիրներ:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնն առաջարկել է Մոնտանա նահանգից հանրապետական կոնգրեսական Ռայան Զինքին, հայտնում է BBC-ն։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ դեկտեմբերի 14-ի նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2017-2019 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին հարցը: Այս մասին տեղեկացրին ՀԾԿՀ-ից:
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից:
Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության պրոֆիլային կոմիտեն դեկտեմբերի 13-ի նիստում պաշտպանել էր Կարապետյանի թեկնածությունը ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու համար: Կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասի խոսքով՝ ՌԴ նախագահի կողմից ներկայացված թեկնածությունը «լիովին համապատասխանում է որակավորման պահանջներին», իսկ Գլխավոր դատախազությունում տարբեր պաշտոններում Կարապետյանի աշխատանքի հսկայական փորձը «հարգանքի է արժանի»:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ստորագրել է «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին»¸ «Սնանկության մասին» ԼՂՀ օրենքները։
Հայաստանի հետ համաձայնագիրն ստորագրվել էր 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Դրանով նախատեսվում է «հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի՝ որպես ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի բաղկացուցիչ մասի ստեղծում»:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 09.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոսկովյան-Բայրոն փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացու մատը մնացել է «EasyPay» վճարման սարքի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կոլորադո նահանգի դատարանը պարտավորեցրել է ընտրիչներին քվեարկել դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին, հայտնում է Fox31-ը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 56-ամյա Ռոբերտ Հարությունյանի մահվան հանգամանքները:
ՄԱԿ-ը «ներգրավված չէ» արևելյան Հալեպից զինյալների և խաղաղ բնակիչների տարհանման պլաններին, սակայն օգնելու պատրաստակամություն է հայտնում, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի կոորդինացման վարչությանը։
«Այդ լիազոր մարմինը պետք է բոլոր աշխատանքային գրքույկները սկանավորի ներառի տեղեկատվական համակարգ: Լիազոր մարմին է սահմանված Սոցիալական ապահովության պետական ծառայությունը: Եթե մենք պատկերացնում ենք, թե ինչ ծավալների մասին է խոսքը, ապա ակնհայտ է, որ սա բավական լուրջ ծանրաբեռնվածություն է լինելու ծառայության վրա»,-ասաց Սմբատ Սաիյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ այսօր, դեկտեմբերի 14-ին, ժամը մոտ 12.00-ին Ադոնցի փողոցում, շինարարական կազմակերպության կողմից աշխատանքներ կատարելիս վթարվել է «Արզնի-Երեւան» ջրատարը: Վթարի հետեւանքով դադարեցվել է հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով նախարարության արտաքին կապերի վարչության պետի պաշտոնակատար է նշանակվել Լուսինե Քարամյանը։
Այս տարվա ապրիլին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ռազմական գործողությունները հանգեցրին մեծ թվով զոհերի և ցույց տվեցին այն, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում։
Այսօր գիշեր հայտնաբերվել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբոր՝ Ռոբերտ Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով։
Սիրիական բանակն այսօր հետ է մղել գրոհայինների հարձակումները և շարունակել ազատագրել մնացած արևելյան շրջանների ազատագրման գործողությունը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։
Այսօր կայացել է Ուզբեկստանի նորընտիր նախագահ Շավքաթ Միրզիյոևի երդմնակալության արարողությունը երկրի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ժամանակ։ Վերջինս պաշտոնապես դարձել է երկրի նախագահ։
ԱՄՆ-ի կողմից միջամտությունը «միասնական Չինաստանի» գոյության սկզբունքին, բացասական ազդեցություն կունենա չին-ամերիկյան հարաբերությունների վրա։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով Թայվանի հարցերով Չինաստանի պետական խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ Ան Ֆենշանին
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հյուրանոցային համալիրի սենյակում տղամարդուն դանակահարելու դեպքի առթիվ:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 10.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պռոշյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
«Յունիբանկի» Խորհուրդը 2016թ.-ի դեկտեմբերի 9-ի նիստում որոշում է ընդունել բանկի սովորական անվանական բաժնետոմսերի սեփականատերերին վճարել միջանկյալ շահութաբաժիններ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար` սովորական անվանական բաժնետոմսերի տեսքով` 4 348 հատ /տեղաբաշխման ժամանակ ձեռքբերման նվազագույն փաթեթի քանակ/ բաժնետոմսի դիմաց 420 բաժնետոմս հաշվարկով, որը համարժեք է 13% տարեկան եկամտաբերությանը:
Վրաստանի ազգային արժույթի՝ լարիի փոխարժեքը հասել է նոր պատմական նվազագույն մակարդակի։
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ անձամբ է սպանել կասկածյալներին, երբ զբաղեցրել է Դավաոյի քաղաքապետի պաշտոնը։
Ակնհայտ խախտումներ թույլ տված և համակեցության կանոններն անտեսող հերթական վարորդները:
Սիրիացի ապստամբները մեղադրում են Դամասկոսին հավատարիմ սիրիական խմբավորումներին նրանում, որ նրանք խոչընդոտում են արևելյան Հալեպից մարդկանց տարհանմանը։ Գերմանացի փորձագետները մեղադրում են Արևմուտքին նրանում, որ Սիրիայի հակամարտությանը չափազանց ուշ են արձագանքել, գրում է DW պարբերականը։
ՌԴ Դաշնության խորհուրդը դեկտեմբերի 14-ի նիստում քննարկելու է Սահակ Կարապետյանին Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու հարցը: Նրա թեկնածությունն առաջարկել էր ՌԴ նախագահը, ինչպես սպասվում է, Դաշնության խորհրդի նիստում նրան կներկայացնի գլխավոր դատախազ Յուրի Չայկան:
Իսրայելի և Ադրբեջանի կապերը համակեցության ակնառու օրինակ են։ Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 17.45-ին, բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Էմմանուել Յ.-ն: