Բաժիններ՝

Արևելյան Հալեպից ապստամբների ու խաղաղ բնակիչների տարհանումը հետաձգվում է. DW

Սիրիացի ապստամբները մեղադրում են Դամասկոսին հավատարիմ սիրիական խմբավորումներին նրանում, որ նրանք խոչընդոտում են արևելյան Հալեպից մարդկանց տարհանմանը։ Գերմանացի փորձագետները մեղադրում են Արևմուտքին նրանում, որ Սիրիայի հակամարտությանը չափազանց ուշ են արձագանքել, գրում է DW պարբերականը։

Տարհանումը պետք է սկսվեր դեռևս Երևանի ժամանակով ժ. 07.00-ին, սակայն, ինչպես հայտնում է Մարդու իրավունքների հարցերով սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), քաղաքի արևելյան հատվածը դեռ ոչ մի ապստամբ կամ խաղաղ բնակիչ չի լքել։
Նախօրեին ապստամբները թեժ մարտերից հետո պայմանավորվել էին սիրիական կառավարական բանակի հետ քաղաքը հանձնելու վերաբերյալ։

Լրագրողները հայտնում են, որ մարդկանց տեղափոխելու համար նախատեսված ավտոբուսները պատրաստ կանգնած են։ Ապստամբներն ու քաղաքացիական անձինք հնարավորություն ունեն լքել քաղաքը և ուղևորվել Իդլիբ նահանգ, որը գտնվում է ընդդիմության ու զինյալների վերահսկողության ներքո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031