
Հալեպում զինյալները փորձել են ճեղքել սիրիական բանակի դիրքերը

Սիրիական բանակն այսօր հետ է մղել գրոհայինների հարձակումները և շարունակել ազատագրել մնացած արևելյան շրջանների ազատագրման գործողությունը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։
«Օգտվելով հրադադարից՝ լուսաբացին զինյալները վերախմբավորվել են ու վերսկսել ռազմական գործողությունները՝ փորձելով ճեղքել սիրիական զորքերի դիրքերը հյուսիսարևմտյան ուղղությամբ»,- հայտնել են կենտրոնից։
«Ահաբեկիչների հարձակումը հետ է մղվել։ Սիրիական բանակը շարունակել է արևելյան Հալեպի՝ զինյալների վերահսկողության տակ գտնվող շրջանների ազատագրումը»,- հավելել է գործակալության զրուցակիցը։
Կենտրոնից ընդգծել են, որ զինյալների դուրսբերումը քաղաքից հետաձգվել է ապստամբների մեղքով։