
Լարիի փոխարժեքը հասել է պատմական նվազագույնին

Վրաստանի ազգային արժույթի՝ լարիի փոխարժեքը հասել է նոր պատմական նվազագույն մակարդակի։
Վրաստանի Ազգային բանկի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ «դեկտեմբերի 14-ին դոլարի նկատմամբ լարիի փոխանակման կուրսը սահմանվել է 2.61 լարի/$1 միջակայքում»։
Տվյալ ցուցանիշը նոր պատմական նվազագույն է համարվում։ Նախորդ տվյալի հետ համեմատած՝ լարիի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազել է 0.0267 լարիով։