Բաժիններ՝

«Ադրբեջանի և Իսրայելի սերտ հարաբերությունները չեն նշանակում միայն զենքի առևտուր». Նեթանյահու

Իսրայելի և Ադրբեջանի կապերը համակեցության ակնառու օրինակ են։ Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև սերտ հարաբերությունները չեն նշանակում միայն զենքի առևտուր, բացի դրանից, դա վկայում է փոխադարձ հարգանքի մասին։

«Իսրայելը երկիր է, որը դավանում է հուդայականություն, Ադրբեջանը՝ իսլամ։ Այստեղ մենք տեսնում ենք և՛ մուսուլմանների, և՛ հուդայականների համատեղ աշխատանքը, դա լավ ապագա է խոստանում երկու երկրներին»,- ասել է Նեթանյահուն։

Նա ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնվելու է էներգետիկ, գյուղատնտեսության, կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031