ՀԾԿՀ-ն համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա»-ի 2017-2019 թվա­կան­ների ներդրումային ծրագրին

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝  դեկտեմբերի 14-ի նիստում քննարկվել է «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 2017-2019 թվա­կան­ների  ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին  հարցը: Այս մասին  տեղեկացրին ՀԾԿՀ-ից:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է համաձայնություն տալ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության  2017-2019 թվականների ներդրումային ծրագրին` 32,5 մլրդ  դրամ` առանց ավելացված արժեքի հարկի`  Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերազինման և ընդլայնման, գազափոխադրման և գազաբաշխման համակարգի վերազինման, նոր բաժանորդների միացման և այլ ներդրումների իրականացման նպատակով: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031