Մեզնից շատերը հաջողությամբ օգտվում են Facebook սոցիալական ցանցից։ Սոցիալական այս ցանցը բազմաթիվ գործառույթներ ունի, որոնց մասին շատերը չգիտեն։
Մարդու արտաքին տեսքը, նրա մարմնի այս կամ այն մասերի ձևը հաճախ կապված են նրա բնավորության հետ։ Պարզվում է, որ ոտնաթմբի ձևի միջոցով կարելի է առանձնացնել որոշակի հատկություններ, որոնք բնորոշում են անձին։
Վիճակագրության համաձայն՝ աշխարհի յուրաքանչյուր 3-րդ բնակիչ վարակված է մակաբույծներով։ Մակաբույծների բազմաթիվ տեսակներ կան, և դրանցից շատերը բավական տարածված են։ Մակաբույծների առկայության հետևանքով կարող են առողջական տարբեր խնդիրներ առաջանալ, սակայն անձը կարող է նույնիսկ չկռահել խնդրի պատճառները։
Այս օրենքով իշխանությունը, փաստորեն, ուղերձ է հղում այդ դասին, որ այդ հարստությունը՝ անկախ ծագման աղբյուրից, լեգիտիմացվում է։ Դա չափազանց կարևոր է Հայաստանի մեծահարուստ պաշտոնյաների համար, որովհետև տարիների ընթացքում նրանք կարողացել են ամենատարբեր սխեմաներով «օրինականացնել» իրենց հարստությունը, որն այսօր արդեն «մաքուր բիզնեսներից» նրանց կայուն եկամուտներ է ապահովում։
Ալավերդի քաղաքում կատարված սպանության մանրամասները:
Նոր ապրիլներ կանխելու լավագույն մեթոդներից մեկը դիվանագիտական դաշտում Հայաստանի գործողությունների հնարավորինս ակտիվացումն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Զոհվեց՝ զինված խմբին վնասազերծելիս:
Ռոնալդուն երկուշաբթի նվաճեց կարիերայի 4-րդ «Ոսկե գնդակը»: 2016-17թթ. մրցաշրջանում Ռոնալդուն «Ռեալի» կազմում անցկացրած 17 խաղերում դարձել է 12 գոլի հեղինակ:
Մարիխուանան դատապարտյալին չհասավ:
2016 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում շրջանառվող բանկային քարտերի թիվը կազմել է 1 մլն 756 հազար 658։ Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2016 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագիրը, 2015 թվականի հոկտեմբերի համեմատ քարտերի քանակն աճել է 40 հազար 187-ով կամ 2.34 տոկոսով։
«Սպորտն ի սկզբանե ապաքաղաքական ոլորտ է: Երբ Արթուր Ալեքսանյանը հաղթում է, չի բարձրանում Հանրապետական կուսակցության դրոշը, այլ Հայաստանի դրոշը: Մենք ամեն ինչ անում ենք երկրի պատիվը բարձր պահելու համար»,- այսօր լրագրողների հետ զչույցում ասաց Ռոստոմյանը:
Հայաստանում հաջորդ տարվա հունվարի 1-ից քաղաքացիները կարող են սոցիալական ծառայությանը դիմում ներկայացնել ըստ բնակության վայրի: Այս մասին այսօրվա ասուլիսում նշեց ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Վաղարշապատի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տնօրեն Հ.Ավետիսյանին՝ շորթմամբ կաշառք ստանալու համար։
Իսկական աղետն այն է, որ չափազանց հարուստ Ադրբեջանի նախագահն անկարող կլիներ հեռախոսել նորընտիր նախագահ Թրամփի կամ նորընտիր փոխնախագահ Փենսի հետ առանց բարձր վճարվող վաշինգտոնյան լոբբիստների միջնորդության…
Վերացվել է երեխայի ծննդյան միանվագ, չաշխատող անձի մայրության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի համար անձամբ դիմելու օրենսդրական պահանջը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ սա կարևոր ձեռքբերում է:
Հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը եղել է 12.8 տոկոս։ Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2016 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագիրը։
Քաղաքացի Մ. Տ.-ն հաղորդում է տվել ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները անցնելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում Մ.Տ.-ն բացատրություն է տվել, որ Հանրապետության փողոցում գտնվող «Կովկաս պանդոկ» ռեստորանի մոտից իրեն բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը ոտքով երկու անգամ հարվածել է իր դեմքի շրջանին:
«Մեր դերասանները Երևանում են, սակայն մեր ներկայացման դեկորացիաներով լի բեռնատարները մնացել են ճանապարհին, և, ինչպես և շատ մեքենաներ, սպասում են իրենց հերթին: Սակայն մենք որոշեցինք, որ դեկորացիաների բացակայության պատճառով ոչինչ չենք հետաձգի, առավել ևս՝ չենք չեղարկի և կխաղանք մեր ներկայացումներն առանց դեկորացիաների: Ի վերջո, թատրոնում կարևորը դերասանն է, այլ ոչ դեկորը»,- ասաց Նամինը:
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառքի համար բանան են վերցնում ինչպես հայտնի ներկրողից, այնպես էլ դաշտում նոր հայտնված այլ ներկրողներից:
Ըստ վիրաբույժի՝ մի կողմից՝ հնարավոր է 10 ամսում ինքնուրույն նիհարել 38 կիլոգրամով։ Սակայն երբեմն քաշը կայունացնելուց հետո մնում են տեղային ճարպային կուտակումներ։ Դրանց առկայության դեպքում բժիշկը չի բացառել, որ Ագիլերան կարող էր դիմել նաև վիրահատական միջամտության։
Հայաստանի «Էրեբունի» ռուսական ավիաբազայում Մի-8ՄՏ արդի ռազմափոխադրական եւ Մի-24Պ հարվածային ուղղաթիռների անձնակազմերը թռիչքների են ձեռնամուխ եղել օրվա գիշերային ժամերին: Երկշաբաթյա դասընթացի ընթացքում բանակային օդուժի օդաչուները կկատարելագործեն օդանավավարումը բարձրլեռնային տեղանքի պայմաններում:
Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ դեկտեմբերի 14-20-ը Երևանում կանցկացվի ՌԴ մշակութային գործիչ, hայազգի անվանի երաժիշտ և նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինի հոբելյանին նվիրված «Ստաս Նամին-65» միջոցառումների շարքը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում, Հայաստանում առաջին անգամ կներկայացվեն Ստաս Նամինի ստեղծագործությունները:
Տարիքային կենսաթոշակ է ստանում 307 հազար 598, հաշմանդամության կենսաթոշակ` 128 հազար 377, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ` 9 հազար 972, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ` 2 հազար 541, երկարամյա ծառայության կենսաթոշակ` 740, մասնակի կենսաթոշակ` 14 հազար 610 անձ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ:
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է լսել ազգային փոքրամասնություններին հուզող խնդիրները, քննարկել երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերը և այն, թե ինչ կերպ կառավարությունը կարող է աջակցություն ցուցաբերել նրանց:
Ալկոհոլ օգտագործած 101 վարորդ: Երևանում 78 ավտոմեքենայից 50-ի, իսկ մարզերում՝ 53 ավտոմեքենայից 48-ի վարորդները եղել են ոչ սթափ:
«Պարզ է՝ մենք այդ խնդիրը պետք է լուծենք: Մենք մյուս տարի սեփական եկամուտների բավական ագրեսիվ աճ ենք նախատեսել: Եթե սեփական եկամուտների աճի ժամանակ մենք նաև դնում ենք գերավճարների նվազեցում, պատկերացնում եք, չէ՞, ինչքա՞ն ենք դնում աճը, մաթեմատիկորեն ասած: Եթե մենք ասում ենք՝ այսքան տոկոս մուտքերի աճ պետք է լինի, և միևնույն ժամանակ մենք գերավճարը պետք է մաշեցնենք, ստացվում է, որ բազիսային մուտքերը պետք է ավելի շատ աճեցնենք», – ասել է կառավարության ղեկավարը:
Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում: Լևանդովսկու նոր համաձայնագիրը մյունխենցիների հետ նախատեսված է մինչև 2021թ. հունիսի 30-ը:
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Ղահրամանը կմեկնի Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։