Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նորընտիր նախագահ Վադիմ Կրասնոսելսկուն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու գողացված քարտով բանկոմատից գումար կանխիկացրած անձի ինքնությունը։
Իսրայելի «Նավատիմ» ռազմաօդային ուժերի բազայում կայացել է հինգերորդ սերնդի ինքնաթիռների հանձնման արարողությունը, որոնք Թել Ավիվը պատվիրել էր ԱՄՆ-ից, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նավթային ExxonMobi խոշոր ընկերության ղեկավար Ռեքս Թիլերսոնին ընտրել է ԱՄՆ նոր պետքարտուղար, հայտնում է CNBC-ը։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն անհրաժեշտ են համարում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երկարաձգումը, հայտնում է RIA Novosti-ն։
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին նշանակված Վանաձորի ավանագու նիստը քվորումի բացակայության պատճառով դարձյալ չի կայացել:
Կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպումը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Դեկտեմբերի 14-ին, 15-16-ը, 18-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և թաց ձյուն, 14-ին առանձին հատվածներում՝ զգալի:
Ադրբեջանն ու Ղազախստանը կարևոր և մեծ երկրներ են մուսուլմանական աշխարհում։ Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, մինչ Բաքու ուղևորվելը՝ Թել Ավիվի օդանավակայանում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվա այցելելու հրավերը, հայտնում է RIA Novosti-ն։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճապոնական «Նիպպոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Ռուսաստանը տարածքային խնդիրներ չունի Ճապոնիայի հետ։
Մինսկը կարևոր հարթակ է դարձել տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման համար: Ինչպես հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը, այդ մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։
Քաղաքացիական ակտիվիստ, Րաֆֆի Հովհաննիսյանի նախկին վստահված անձ Արմեն Վիրաբյանը հանդես է եկել տեսաուղերձով։ Դիմելով հայ ժողովրդին՝ նա հայտնել է, որ կատարվածը թյուրիմացություն է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ցանկացած պահի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։
Թուրքիայի խորհրդարանում դեկտեմբերի 12-ին կայացած նիստի ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունների պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։
Թուրքիայում ձերբակալվել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության պատգամավորներ Չաղլարե Դեմիրելն ու Բեսնե Կոնջանը։
Ելնելով վերը նշված պայմաններից` վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:
Հալեպն սպասում է Սիրիայի կառավարական բանակի կողմից ողջ քաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին լուրերին, հայտնում է Euronews-ը։
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ հստակ սահմանվել է նաև պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում վերադարձնելու սպառողի իրավունքը: Համաձայն փոփոխության` սպառողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը, կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում:
Միկրոավտոբուսային հ.69 երթուղու ուղևորները կարող են օգտվել երթուղու ուղեգիծն ամբողջությամբ կրկնող ավտոբուսային հ.հ.8, 26, 53, 63 երթուղիների ծառայությունից։
ԴԱԻՇ-ի զինյալները ոչնչացրել են Թուրքիայի զինված ուժերին պատկանող՝ գերմանական արտադրության Leopard 2A4 տանկը։
Թուրքիայի Վան նահանգում երեքշաբթի տեղի է ունեցել 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է թուրքական «Միլլիեթ» թերթը։
Դեկտեմբերի 9-ին Այգեկ գյուղի մի բնակչուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում տվեց, որ Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Հ. Ավետիսյանն իրեն «Փարոս» ծրագրում ընդգրկելու համար նոյեմբերի 29-ին պահանջել է կաշառք՝ մեկ ամսվա նպաստի չափով՝ սպառնալով, որ գումարը չտալու ղեպքում կզրկի «Փարոս»-ից։
Երեկ գիշեր տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է արևելյան Հալեպը:
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին։
Ադրբեջան կատարած այցի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին երեկ հանդիպել է ինչպես Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դեկտեմբերի 13-ին, ժամը 10.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի միջնակարգ դպրոից կաթսայատան տանիքը:
Ավազակային հարձակում վերելակում:
Դրոնը նկարահանել Է Հալեպի պատմական միջնաբերդի շուրջն ընկած տարածքներն այն բանից հետո, երբ դրանք զինյալներից ազատագրվել են կառավարական զորքերի կողմից: