Գործարքի ֆինանսական կողմը չի հրապարակվում: Լևանդովսկու նոր համաձայնագիրը մյունխենցիների հետ նախատեսված է մինչև 2021թ. հունիսի 30-ը:
Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Իսմայիլ Ղահրամանը կմեկնի Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան անդամներից մեկն է սպանվել Սիրիայում վերջին բախումների ընթացքում։
Վարորդներին խնդրում ենք ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածով երթևեկելուց:
Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին համեմատել է Թուրքմենստանի նախկին առաջնորդ Սափարմուրատ Նիյազովի հետ, որը կրում էր «թուրքմենբաշի» տիտղոսը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 14-ին ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ազգային մոբիլիզացիայի» կոչ է արել երկրի քաղաքացիներին՝ ընդդեմ ահաբեկչական սպառնալիքի, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Կյանքից հեռացավ Հայաստանի կյանքում նշանակալի հետք թողած գործիչ, ով մշտապես իր պրոֆեսիոնալիզմն ու գիտելիքները, եռանդն ու փորձը ծառայեցրեց մեր երկրին ու պետությանը, եւ պատահական չէ այն մեծ հեղինակությունն ու հարգանքը, որ նա ունի հասարակության մեջ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացող առատ ձյան և տեսանելիության բացակայության պատճառով այս պահին փակ է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը:
«168 Ժամ» թերթի խմբագրությունն ընթերցողներից ահազանգ էր ստացել, որ Տիգրան Մեծ-Սասունցի Դավիթ խաչմերուկի ավտոբուսի կանգառներից մեկում այս ցուրտ եղանակին մի տարեց կին ծածկոցով փաթաթված՝ նստած է: Գնացինք ահազանգի հետքերով ու զրուցեցինք տարեց կնոջ հետ, ով ասաց, թե արդեն քանի ամիս է՝ փողոցում է հայտնվել:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ այսօր կշարունակի բանակցությունները իր ռուս և իրանցի գործընկերների՝ Սերգեյ Լավրովի ու Մուհամմեդ Զարիֆի հետ Հալեպի իրավիճակի վերաբերյալ։
2016թ. նոյեմբերին Մարեյն առաջին անգամ գլխավորեց АТР վարկանիշը, իսկ 2 շաբաթ անց հաղթեց Նովակ Ջոկովիչին Լոնդոնում կայացած Ամփոփիչ մրցաշարի եզրափակչում՝ պաշտպանելով Աշխարհի առաջին ռակետի կարգավիճակը: 2016թ. Կերբերը հաղթել է Ավստրալիայի և ԱՄՆ-ի Բաց առաջնությունները, ինչպես նաև հասել է Ուիմբլդոնի եզրափակիչ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ բազմաթիվ ձեռքբերումներ, լուրջ հաջողություններ, որոնք ներկայումս հպարտությամբ ներկայացնում է նախարար Արմեն Երիցյանի ղեկավարած կառույցը…
Ադրբեջանի APA գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պետական վիճակագրական ծառայությանը, հայտնում է, որ 2016թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի բնակչության թիվն ավելացել է 88 200 մարդով կամ 0,9%-ով։
2017 թվականի ապրիլից Վրաստանի քաղաքացիները կկարողանան Եվրոպա մեկնել առանց վիզայի, հայտարարել է Վրաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Անդրես Մամիկինսը։ Այս մասին տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
Նախօրեին սիրիական բանակն իր վերահսկողությունը սահմանեց արևելյան Հալեպի նկատմամբ արյունալի գրոհից հետո՝ ընդդիմությանը դուրս մղելով զբաղեցրած թաղամասերից։
Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար, Հայաստանի Հանրապետության պետական գործիչ Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Ռուսաստանը կարող էր ազդել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի արդյունքի վրա։
Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն խնդրել է ՌԴ ՆԳՆ-ին վերանայել ԱՊՀ-ի այն քաղաքացիների ցուցակները, որոնց մուտքը ՌԴ արգելվում է այս կամ այն պատճառներով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշի հետ հեռախոսազրույցում կոչ է արել հրավիրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստ՝ Հալեպի հարցի քննարկման նպատակով։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Էրդողանի աշխատակազմում իր աղբյուրին։
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 87-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանի վրա»,- ասված է Կարեն Կարապետյանի՝ այսօր կայացրած որոշման մեջ։
Թուրքմենստանի կրթության նախարարությունը պարտադրել է դպրոցներին ուսումնական գործընթացում օգտագործել երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովի «Իմաստության աղբյուր» գիրքը։
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ տարաձայնություններին: Պատասխանելով հարցին, թե ինչու նրանց «ջրերը մի առվով չեն հոսում», նա ասաց, որ նման խնդիր չկա: Նախարարը նշեց, որ պատրաստ է իրագործել ֆուտբոլի զարգացմանն ուղղված իր նպատակները:
Դեկտեմբերի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, դեկտեմբերի 16-17-ը սպասվում է թույլ ձյուն: Դեկտեմբերի 18-19-ը սպասվում է առավելապես առանց տեղուների եղանակ:
Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հաղորդել են, որ Թբիլիսիում բանկ է թալանվել, որի գողությանը մասնակցել է ընդամենը 1 մարդ։
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:
Երբ Անահիտ Բախշյանը փորձել է մեկնաբանություն ստանալ Երևան քաղաքի Դավիթաշեն համայնքի Տիգրան Սարգսյան փողոցի գազոնների վերացման 20 քմ մակերեսով նախագծման թույլտվության վերաբերյալ, մասնավորապես՝ թե ինչու է շինթույլտվությամբ տարածքը որակվել որպես հարթ և անբարեկարգ, իսկ լուսանկարներն այլ բան են փաստում, Տարոն Մարգարյանը հակադարձել է՝ «Այո, լավ ենք արել, տվել ենք ու էլի տալու ենք: Ու ինչքան զոհվածի ընտանիք կա, իրանց կողքին եմ լինելու, ինչքան էլ փորձեք նախանձաբար, ինչքան էլ փորձեք նման անբարոյականներին լսելով մամուլում արտահայտվել, որ իրենք են ուզում»:
Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» օպերացիայի շրջանակում ոչնչացրել են ահաբեկիչների 84 օբյեկտ Սիրիայի հյուսիսում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մահվան կապակցությամբ: