Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինությունների մատակարարումների վերաբերյալ, հետաքրքրված է պաշտպանության նորագույն համակարգերով, RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսի միջազգային տնտեսկան ֆորումի շրջանակում։
«Այս ներդրողի մոտ անհաջող օրինակ է ստացվել և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով: Այս պահին գործարանում սնանկացման գործընթաց է, ինչը չի կանգնեցնում ներդրող ներգրավելու պրոցեսը: Եթե ներդրողը գա, առաջարկություն ներկայացնի, մենք հասկանանք, որ այդ ներդրումը տրամաբանական է, հերթական ռիսկեր չենք ունենալու, մենք ծրագրերը կքննարկենք»:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի բոլոր ֆուտբոլիստներն արդեն հեռացել են ակումբին ծառայող «Լովրի» հյուրանոցից և քաղաքում նոր հիմնական բնակության վայրեր գտել:
Թեհրանում ուժեղ հրդեհի հետևանքով փլուզվել է բարձրահարկ առևտրի կենտրոնի շենքը։ Իրանական Tasnimnews հեռուստաալիքի տվյալներով՝ զոհվել է նվազագույնը 30 հրշեջ։
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չի թույլատրվի մուտք գործել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնում գտնվող հյուրանոց երդմնակալության շաբաթվա ժամանակ, գրում է The Washington Post-ը՝ հղում կատարելով հյուրանոցի վաճառքի և մարքեթինգի հարցերով տնօրեն Պատրիսիա Թանգին։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում`պարզելու սուպերմարկետի պահարանից գողություն կատարած անձի ինքնությունը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը The Washington Post-ին տված հարցազրույցում ներկայացրել է նոր կարգախոս իր 2020թ. նախագահական ընտրարշավի համար։
«Ցանկանում եմ, որ այսօրվա հանդիպման ավարտին յուրաքանչյուրս միմյանցից բաժանվենք զգացումով, որ մենք հաստատ կարող ենք մեր երկիրը, մեր Լոռին, մեր Վանաձորը կառուցել և լավ ապրել, որովհետև ես դրանում ավելի քան համոզված եմ: Ուղղակի պետք է յուրաքանյուրս մեր ուժը, մեր կարողությունը, մեր առավելությունները գնահատենք ու ճիշտ, քայլ առ քայլ առաջ շարժվենք»:
Մալիի ռազմական ճամբարում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 60 մարդու։ Եվս 115 մարդ վիրավորվել է, հայտնում է The Associated Press-ը՝ վկայակոչելով Մալիի նախագահի մամուլի ծառայությանը։
Սփյուռքի նախարարությունում առկա ֆինանսական միջոցների սղություն պատճառով նախարարությունը հետ է վերադարձնում ծառայողական երկու մեքենա: Որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Մասնավորապես, նախարարությունը վերադարձնում է «Տոյոտա Քեմրի» և «Նիսսան Քաշքայ» մակնիշների երկու ավտոմեքենա, երկուսն էլ՝ 2008թ. արտադրության: Առաջի նի սկզբնական արժեքը 11.9 մլն դրամ է, իսկ երկրորդինը՝ 8.9 մլն դրամ:
Իտալիայի Rigopiano հյուրանոցում, որը պատուհասել էր ձնահյուսը, մահացած հայտնաբերվել է 30 մարդու մարմին։ Այս մասին հաղորդում է Rai News-ը Twitter-ում։
Երևանում հունվարի 18-ին կայացավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերությունների նոր իրավական հիմք ձևավորելու շուրջ բանակցությունների ութերորդ փուլը։ Հայկական կողմից բանակցային թիմը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ եվրոպական կողմից՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան Գործընկերու թյան, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դեվինը:
«Ադրբեջանական հաքերների ամենաակտիվ օրերից են այսօրը և վաղը, այսպես կոչված «սեւ հունվարն» են նշում։ Այս տարի միայն տեղեկատվական կայքերը չեն թիրախավորված, այլև հարձակման են ենթարկվում սոցիալական ցանցերի օգտատերերը: Դա նաև նկատվեց վերջերս, երբ ֆեյսբուքի պրոֆիլները կոտրելու ալիք եղավ»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Կառավարությունը հավանություն տվեց Արաբական Միացյալ Էմիրությունների հետ քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: «Այս նախագծի նպատակն է զարգացնել թե տուրիզմը, թե գործարար համագործակցությունը»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
ԱՄՆ 17 նահանգների նվազագույնը 28 հրեական մշակութային կենտրոններ են ստացել ռումբի մասին սպառնալիքներ հունվարի 18-ին, հայտնում է Reuters-ը։
«Գազպրոմի» հետ Հայաստան գազամատակարարման վերաբերյալ կնքված համաձայնագիրն առևտրային գաղտնիք Է, այդուհանդերձ, եթե հնարավորություն լինի, կանեմ ամեն ինչ, որպեսզի այն առավելագույնս հրապարակվի, հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Հունվարի 18-ին, ժամը 19.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1984 թ. ծնված Մարգարիտ Ի.-ն, 1995 թ. ծնված Գևորգ Գ.-ն, 1976 թ. ծնված Սվետիկ Գ.-ն և 1986 թ. ծնված Մարիամ Գ.-ն:
Պորտուգալիայում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը (նստավայրը՝ Վատիկան) հունվարի 16-ին համատեղության կարգով իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզային: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնությա ն հետ կապի վարչությունից:
The Beatles-ի հիմնադիր Փոլ Մաքքարթնին դատի է տվել Sony/ATV ընկերությանը՝ ստանալու համար այն երգերի հեղինակային իրավունքները, որոնք նա գրել է խմբին մասնակցելու ժամանակ։
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը փաստաթղթեր է գաղտնազերծել, որոնց համաձայն՝ առաջին խորհրդային ատոմային ռումբն ստեղծվել է Հայաստանում։
ՌԴ Չելյաբինսկի մարզի Զլատոուստ քաղաքում թողարկվել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարով դրամներ։ Այս մասին ասվում է «Արթ-Գրանի» արտադրող ընկերության կայքում։
Թուրքիայի ոստիկանությունը Անկարայում ձերբակալել է այն ցուցադրության կազմակերպչին, որտեղ սպանվել էր Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը, հայտնում է Hurriyet-ը։
«Միացյալ հայեր» հասարակական կազմակերպությունը միանում է «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների նախաձեռնած նախընտրական դաշինքի ստեղծման գործընթացին` կարևորելով բոլոր կարող ուժերի համախմբումը՝ հանուն մեր երկրի զարգացման և առաջընթացի:
«Նրա հետ կապված ամեն բան հիշում եմ՝ մեր խաղերը, դասերը: Անչափ հանգիստ, մաքուր սիրտ ունեցող տղա էր, համբերատար ու կամեցող: Միասին միշտ կապ ենք պահպանել նույնիսկ Ռուսաստանում եղած ժամանակ, բանակում: Շատ էր ուզում գալ, այստեղ ծառայել: Միշտ էլ ընկերներով մտածել ենք, որ սա մեր հայրենի հողն ու ջուրն է, մեզնից բացի ոչ ոք այն չի կարող պաշտպանել: Ռաֆիկն այդպես էլ արեց»:
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը 2016թ. կորցրել է Սիրիայում և Իրաքում գրաված տարածքների մեկ քառորդի նկատմամբ վերահսկողությունը, հայտնում է բրիտանական IHS Markit վերլուծական ընկերությունը։
Հունվարի 19-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող ալյումինի գործարանում:
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ է տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքներում շինարարություն ծավալելու դեմ ուղղված բանաձևի անցումը, որպեսզի կողմերին դրդի երկխոսության։
Ղրղըզստանի իշխանությունները Բիշքեկում կործանված բեռնատար Boeing-ի բորտային ինքնագրերը ուղարկել են Մոսկվա՝ գաղտնազերծման նպատակով, գրում են տեղի ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ղրղըզստանի տրանսպորտի նախարար Ժամշիտբեկ Կալիլովին։
«Մենք առաջիկա օրերի համար կանխատեսել ենք թույլ ձյուն, ամպամածությունը կշարունակվի: Պարզապես սպասվող թույլ տեղումները դրական ազդեցություն կունենան լճացած սառը օդի քայքայման համար»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
ԵԱՀԿ-ն ԱՄՆ-ի ընտրական համակարգը համարում է չափազանց ապաինտեգրված և բազմաթիվ կետերով միջազգային չափանիշներին չհամապատասխանող, հայտնում է Deutsche Welle-ն։