Ղրղըզստանը կործանված Boeing-ի «սև արկղերը» ուղարկել է Մոսկվա
Ղրղըզստանի իշխանությունները Բիշքեկում կործանված բեռնատար Boeing-ի բորտային ինքնագրերը ուղարկել են Մոսկվա՝ գաղտնազերծման նպատակով, գրում են տեղի ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ղրղըզստանի տրանսպորտի նախարար Ժամշիտբեկ Կալիլովին։
Նրա խոսքով՝ «սև արկղերը» վնասվել են։
Կալիլովը նաև հայտնել է, որ նախօրեին Միջպետական ավիացիոն կոմիտեն հետազոտել է աղետի վայրն ու այսօր այդ աշխատանքը շարունակվելու է։
«Կործանված «Բոինգը» համեմատաբար նոր է։ Բորտային ինքնագրերը նույնպես նոր էին։ Արտաքինից դրանք շատ վնասված են, այրվել են, սակայն մասնագետները հուսով են՝ ներսում ամեն ինչ կարգին է»,- հավելել է Կալիլովը։
Հիշեցնենք, որ ավիաաղետի հետևանքով զոհվել է 38 մարդ։ Ինքնաթիռն ընկել էր բնակելի ավանի վրա։ Զոհերի մեծ մասը տեղացիներ են, որոնց թվում կա 13 երեխա։