ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման կրճատել է ԱՄՆ բանակի հետախուզության նախկին վերլուծաբան Չելսի Մեննինգի բանտարկության ժամկետը, որը դատապարտվել էր 2010թ. տեղեկատվության արտահոսքի համար։
Հունվարի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համալրվեց իրազեկման նոր սարքավորումներով, որոնք նախատեսված են Դիլիջան համայնքի վաղ ազդարարման համակարգի Հովք և Գոշ բնակավայրերի համար: Սարքավորումները նախարարությանը հանձնել է «ՕքսԵՋեն» հիմնադրամը:
Միլիարդատեր Ուիլբուր Ռոսսը կվաճառի սեփական ներդրումային բիզնեսում իր մասնաբաժինը, որպեսզի խուսափի պետական և բիզնես շահերի բախումից ԱՄՆ առևտրի նախարարի պաշտոնում հաստատվելու դեպքում, հաղորդում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման կհրավիրի իր ամփոփիչ մամուլի ասուլիսը հունվարի 18-ին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տանը։
Հունվարի 16-ին Ռուսաստանի քաղաքացին «դեբոշ» է սարքել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռում։
ԱՄՆ-ն Օմանին է փոխանցել Գուանտանամոյի բանտի 10 բանտարկյալի, ասվում է Պենտագոնի կայքում։
ԱՄՆ-ում ավելանում է Դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսականների թիվը, որոնք բոյկոտ են հայտարարել Դոնալդ Թրամփի երդմնակալությանը։ BBC-ի տվյալներով՝ նրանց թիվն արդեն գերազանցում է 50 մարդը։
Հունվարի 18-ին, ժամը 01.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Գարրի Ա.-ն:
Ուշադրություն. 29-ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած:
Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում, երեկ մեկնարկած ընտրություններում կառույցի նոր ղեկավար է ընտրվել իտալացի եվրապատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ներկայացուցիչ Անտոնիո Տայանը։
Ժամը 01:10-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել է Ազատության պողոտա 11ա շենք, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի:
Սառը օդի լճացման հիմնական պատճառ հանդիսացող անտիցիկլոնը թուլանում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Հունվարի 18-ին, ժամը 00.57-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 18-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
Բժիշկները վարորդների և Ռ. Ն.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ա. Լ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Գ. Մ.-ինը և Է. Գ.-ինը՝ բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փակաները և ավտոմեքենաները տեղափոխել ավտոքարշակների վրա:
«Դուք ճիշտ եք ասում. ես դեռեւս 2008 թվականից կասեցրել եմ իմ կուսակցական անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան»-ին, որի հիմնադիրներից մեկն ինքս եմ եղել»,- ասաց Զաքարյանը` հավելելով,- 2007թ. մայիսին մենք` ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանի գլխավորությամբ, մասնակցեցինք ԱԺ ընտրություններին, դարձանք երկրորդ ուժը, իսկ ես ընտրվեցի ԱԺ փոխնախագահ: Այնուհետեւ` ՎՊ նախագահ… Հիմա իրավիճակն այնպիսին է, որ Հայաստան երկրի հոգսերով ապրող որեւէ անհատ չի կարող քաղաքական միջավայրում մասնակացություն չունենալ»:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը ճանաչվել է թոփ 5 առաջնությունների ամենաթանկ ֆուտբոլիստը: Մարզական հետազոտությունների կենտրոնը որոշել է, որ բրազիլացի ֆուտբոլիստի գինը 246 մլն եվրո է: Երկրորդ տեղը վարկանիշում գրավել է Լիոնել Մեսսին (170.5 մլն եվրո), երրորդը՝ Պոլ Պոգբան (155.3 մլն): «Ոսկե գնդակի» մրցանակակիր Կրիշտիանու Ռոնալդուն միայն 7-րդն է (126.5 մլն):
Ցուցադրության գլխավոր թեման վեսթեռներն են: Հարթակի պարագծով տեղադրված էին էկրաններ, որոնց վրա հեռարձակվում էին ամերիկյան կինոյի դասականներ դարձած ֆիլմեր: Ինչ վերաբերում է բուն հավաքածուին, ապա դրանում տեղ էին գտել ժակետներ և օձի ու կոկորդիլոսի կաշվից պատրաստված գոտիներ, շինշիլայի բամբյոռներ, ջրաքիսի մորթուց մուշտակներ և կարակուլե վերարկուներ:
Իսլանդիայի deCODE ընկերությունը կատարել Է հետազոտություն, որտեղ ցույց է տվել, որ ազգի պոպուլյացիայում այն գեների բաժինը, որոնք կապված են կրթության ձեռքբերման հետ, նվազում է: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences հանդեսում, դրա մասին հակիրճ հաղորդում է The Guardian հրատարակությունը:
Լուի Վան Գալի վերջին աշխատավայրը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղից նրան հեռացրել են 2016թ. մայիսին: Որպես մարզիչ՝ Վան Գալը 3 անգամ հաղթել է Հոլանդիայի առաջնությունն «Այաքսի» հետ, 2 անգամ՝ Լա Լիգան՝ «Բարսելոնայի» հետ, և մեկ անգամ՝ Բունդեսլիգան՝ «Բավարիայի» հետ:
Valve խաղային ստուդիայի հիմնադիրներից մեկի ու ներկայիս տնօրենի՝ Գեյբ Նյուլայի կարողությունը գերազանցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կարողությանը:
Առաջարկվող թեստը շատ պարզ է. հարկավոր է նայել լուսանկարին և ֆիքսել, թե ինչ եք տեսնում լուսանկարում։ Marktium.ru կայքը գրում է, որ ամեն ինչ կախված է իրականության ձեր ընկալումից:
Պատկերացրեք անձի, ով կրթություն, նույնիսկ միջին որակավորում չունի և ստիպված է աշխատել մի քանի վայրում և ցածր վարձատրվող աշխատանք կատարել՝ ընտանիքին կերակրելու համար։ Նրա բախտը բերել է. հավանաբար կասեք։ Բայց աշխատավարձը չեն վճարել նախորդ սեպտեմբերից։ Ֆիզիկական գոյությունը պաշտպանելու համար նա ստիպված է փորել այգին, ինչպես մարդիկ անում էին հազարավոր տարիներ առաջ։
Հիպերտոնիայի դեպքում ընկույզի պատիճը կարող է հրաշալի պրոֆիլակտիկ միջոց լինել: Իսկ նման թուրմ պատրաստելը բացարձակ դժվար չէ: 15 ընկույզների պատիճը լավ լվացեք և չորացրեք:
Իտալացի մոդելագործ եւ նորաձեւության սեփական տան հիմնադիր Ջորջո Արմանին հաճոյախոսություն է արել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնել է Harper՚s Bazaar-ը: Դիզայների կարծիքով՝ քաղաքական գործիչը նկատելիորեն փոխվել է, «դարձել ավելի սլացիկ, իսկ սանրվածքն ավելի լավ տեսք ունի»: Բացի այդ, Արմանին ընդգծել է, որ դեմ չէ հագցնել նրա կնոջը՝ Մելանյային:
ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասը, որով մեղադրանք է առաջադրվել երիտասարդին, որպես պատիժ՝ նախատեսում է ազատազրկում 1-3 տարի ժամկետով։
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի խաղը «Լիվերպուլի» դեմ հակամարտությունում (1:1):