Բաժիններ՝

ԴԱԻՇ-ը 1 տարում կորցրել է Սիրիայում և Իրաքում գրաված տարածքների մեկ քառորդը

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը 2016թ. կորցրել է Սիրիայում և Իրաքում գրաված տարածքների մեկ քառորդի նկատմամբ վերահսկողությունը, հայտնում է բրիտանական IHS Markit վերլուծական ընկերությունը։

Փորձագետների տվյալներով՝ 1 տարում ջիհադիստները կորցել են գրեթե 18 հազար քառակուսի կիլոմետր, իսկ ներկայումս նրանց վերահսկողության ներքո է գտնվում 60.4 քառակուսի կիլոմետր։

Ստացվում է, որ 2016թ. ԴԱԻՇ-ը կորցրել է ավելի վաղ գրաված տարածքների 23%-ը, իսկ 2015-ին՝ 14%-ը, ասվում է զեկույցում։

«ԴԱԻՇ-ը 2016թ. կրել է աննախադեպ տարածքային կորուստներ։ Դա վերաբերում է նաև շրջաններին, որոնք կարևոր դեր են ունեցեխ խմբավորման պլաններում»,- ասում է IHS Markit-ի ավագ վերլուծաբան Կոլումբոս Սթրեք։

Այն փաստը, որ ԴԱԻՇ-ն անցած տարվա դեկտեմբերին նորից գրավեց Պալմիրան, նա բացատրում է նրանով, որ «Ասադի և նրա դաշնակիցների ուժերը զբաղված էին Հալեպով»։
Սթրեքի խոսքով՝ Իրաքի կառավարական բանակը ցուցաբերում է «կայուն առաջընթաց» Մոսուլի արևելյան շրջանների ազատագրման հարցում, չնայած ջիհադիստների համառ դիմադրությանը։

«Մենք հաշվարկում ենք, որ Իրաքի կառավարական բանակը Մոսուլը կազատագրի այս տարվա առաջին կեսին»,- հավելել է նա։

Փորձագետները նշում են, որ ԴԱԻՇ-ի դեմ ամենալուրջ պայքարը կդառնա Սիրիայի Ռաքքա քաղաքի նկատմամբ վերահսկողության վերականգնումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս