Բաժիններ՝

ՌԴ-ում 1 կիլոգրամանոց դրամներ են թողարկել՝ ի պատիվ Թրամփի

ՌԴ Չելյաբինսկի մարզի Զլատոուստ քաղաքում թողարկվել են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարով դրամներ։ Այս մասին ասվում է «Արթ-Գրանի» արտադրող ընկերության կայքում։

Հաճախորդներին առաջարկվում է Թրամփի պատկերով 3 տարբերակ՝ 1 կգ-անոց արծաթե, արծաթից և ոսկուց, ինչպես նաև ոսկուց, որոնց քաշը չի հրապարակվել։
Ավելի շատ տեղեկություններ են պարունակվում արծաթյա դրամների մասին։ Դրամները ձեռքի աշխատանք են, արծաթը 925 հարգի է։

Դրամները հատվել են ի պատիվ Թրամփի երդմնակալության արարողության, որը կայանալու է հունվարի 20-ին։ Նախատեսվում է թողարկել 25 արծաթե, 5 ոսկե դրամներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս