Նվազագույնը 25 երեխա է զոհվել և 40-ն ստացել է վնասվածքներ Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ նահանգում բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով, հայտնում է India Samvad պարբերականը։
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նախօրեին հյուրընկալել է Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանին և նրան ուղեկցող մի խումբ անձանց:
Բժիշկները ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշ-Ավագին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Ավելի վաղ նա տեղափոխվել էր Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի հիվանդանոցներից մեկը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է ՆԱՏՕ-ի համակարգերի վրա կիբերհարձակումների թվի ավելացման մասին, հայտնում է Die Welt պարբերականը։
Հունվարի 19-ին, ժամը 02.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սաֆարյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկը ջրալցվում է. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 19-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հունվարի 18-ին, ժամը 22.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցում՝ «Իդեալ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Մեծ Բրիտանիայի Անտարկտիկական վարչությունը ներկայացրել է տեսագրություն, որտեղ ցուցադրված է 40 կիլոմետր երկարությամբ ճեղքվածք, որը գտնվում է ամենահարավային մայր ցամաքում:
Գիտնականների կարծիքով՝ երեխաները մտապահում են այն լեզուն, որով իրենց հետ խոսում են կյանքի առաջին հինգ ամիսներին: Գիտնականները պարզաբանում են, որ այս ուսումնասիրությունը ցույց է տալիս երեխաների հետ խոսելու կարեւորությունը:
79-ամյա Ջեկ Նիկոլսոնն ամերիկացի դերասան է և ռեժիսոր: Նա «Օսկար»-ի է անվանակարգվել 12 անգամ եւ այդ պարգեւն ստացել է երեք անգամ: Նիկոլսոնը BAFTA-ի երեք եւ «Ոսկե գլոբուս»-ի յոթ մրցանակների դափնեկիր է: Իր 60-ամյա կարիերայի ընթացքում նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ուրացողները», «Ավելի լավ չի լինում», «Գայլը», «Բեթմեն», «Թռչելով կկվի բնի վրայով», «Չինական թաղամաս» ժապավենները, ինչպես նաեւ Սթենլի Քուբրիքի «Փայլ» կինոնկարում:
«Մանչեսթեր Յունայթեդն» ուզում է ուժեղանալ «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանով:
Եղունգների որակի և գեղեցկության վրա մի շարք գործոններ են ազդում, այդ թվում՝ սխալ կենսակերպը, վիտամինների և հանքանյութերի անբավարար քանակը, ագրեսիվ կոսմետիկ միջոցների օգտագործումը։
Ձգտեք ոչ թե հաջողության հասնել, այլ կյանքն իմաստավորել։ Greatpicture.ru կայքը գրում է, որ սրանք Ալբերտ Էյնշտեյնի բառերն են, որոնք իմաստավոր են բոլորի համար։ Իրականում այդպես է. մեծ հաջողությունը ոչ միշտ է ուրախություն բերում, իսկ սեփական առաքելության իրականացումը հաճախ մարդուն երջանիկ է դարձնում։
Keeper գաղտնաբառերի պահպանման հավելվածի հեղինակները հրապարակել են ամենատարածված գաղտնաբառերի ցանկը: Մասնագետները նշում են, որ նման գաղտնաբառեր ունենալը վտանգավոր է:
Եղունգները ոչ միայն գեղեցկություն են հաղորդում ձեր մատներին, այլև պատմում են ձեր առողջական վիճակի մասին։ Ներկայացնում ենք, թե առողջական ինչ խնդիրների մասին կարող են վկայել եղունգները։
Առաջիկա երկուսուկես ամիսներին այսպիսով նախընտրական օրակարգը լցվելու է ամեն ինչով, բացի ամենակարևորից։ Ընտրություններին մասնակցողները հասկացել կամ հասկացվել են, որ կարող են ու պետք է խոսեն ամեն ինչի մասին, բացի Ռուսաստանից ունեցած Հայաստանի կախվածությունը վերացնելու անհրաժեշտությունից։
Իսրայելացի եւ բրիտանացի գիտնականները ներկայացրել են տեսանյութ, որտեղ ցուցադրված է լեյկոցիտի ներփաթանցումն էնդոթելի՝ արյունատար անոթի պատը ձեւավորող բջջային շերտի միջով:
«Հաղթանակը միայն Լեոյի արժանիքը չէ: Նա այդքան հրաշալի չէր լինի՝ առանց Ինիեստայի, Նեյմարի, Պիկեի և մյուսների օգնության: Չնայած ակնհայտ է, որ Մեսսին լավագույնն է»,- այսպես մեկնաբանեց «Ատլետիկի» հետ խաղը կատալոնական ակումբի տնօրեններից մեկը՝ Պերե Գրատակոսը:
Լայն հանրության համար բնակարանի մատչելիությունը նվազագույնն Է Ասիայի չորս քաղաքներում. միջին եկամուտներով բնակիչները Հոնկոնգում, Մումբայում, Պեկինում եւ Շանհայում պետք է ավելի քան 30 տարի փող կուտակեն 90 քառակուսի մետր մակերեսով բնակարան գնելու համար:
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին իտալական ֆուտբոլի Փառքի սրահում ընդգրկվելու արարողության ժամանակ գնահատել է անցած մրցաշրջանում իր թիմի չեմպիոնությունը:
Կարծիք կա տարածված, որ մինչև փող չտեսնի՝ Մնոյանը ֆոտո չի անի: Ես միշտ էլ նկարահանել եմ սոցիալական թեմաներով ֆոտոներ դեռևս 2006թ.-ից: Դրանք եղել են և՛ հովանավորությամբ, և՛ ինքս եմ գումար ներդրել, որ իրականացնեմ սոցիալական որոշակի թեմատիկ ցուցահանդեսներ: Դա ես համարել եմ իմ պարտքը:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է մոտիվացիայի, Անգլիայում կարիերայի և ֆուտբոլիստների հետ կապված հարցերի:
Վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանին, մեծ հաշվով, հաջողվեց լուրջ հարված հասցնել Արևելյան գործընկերության ծրագրին: Այդ մասին ժամանակին խոստովանեց նաև Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին: Դրա պատճառն այն էր, որ Ռուսաստանն ահռելի ճնշումներ գործադրեց ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիրը ստորագրել պատրաստվող երկրների վրա, ինչին պատրաստ չէին ո՛չ այդ երկրները, ո՛չ էլ ԵՄ-ը:
Ամբողջ աշխարհը հույս ունի, որ երկրներն ավելի լավ հարաբերություններ կունենան միմյանց հետ և խաղաղ լուծումներ կգտնվեն: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դրական հարաբերությունները կօգնեն Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը:
Քննարկումներն այնքան են երկարել, որ անգամ կատալոնական ակումբին շատ չհետևող ֆուտբոլասերները գիտեն, որ «Բարսելոնան» չունի հնարավորություն Մեսսիի պահանջած գումարը վճարելու համար:
ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը 2016 թվականի ընթացքում գրանցել և հաշվառել է 3417 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, 68 փակ բաժնետիրական ընկերություն, 6 բաց բաժնետիրական ընկերություն, 10 պետական ոչ առևտրային կազմակերպություն, 3 արտադրական կոոպերատիվ, 32 համայնքային ոչ առևտրային կազմա կերպություն, 54 գյուղատնտեսական կոոպերատիվ և 13095 անհատ ձեռնարկատեր, որից 1818-ը վերահաշվառվել է:
«Զգում եմ, որ ես ոչ մի բանի չեմ հասել Ֆորմուլա-1-ում, դրա համար էլ, ինչպես թիմային, այնպես էլ անհատական հաղթանակների քաղց ունեմ: Ես պատրաստ եմ աշխատել ամբողջ ուժերով, քանի որ դեռ երիտասարդ եմ և արագաշարժ, և, հավանական է, որ Լուիս Հեմիլթոնը գերազանց թիմակից կլինի ինձ համար»:
Ադրբեջանի արտգործնախարարի հետեւյալ հայտարարությունը հատուկ դիտարկման եւ վերլուծման անհրաժեշտության առաջ է կանգնել. «Միանգամայն համոզված եմ, որ եթե Ռուսաստանը հարցով զբաղվի ամենայն լրջությամբ, ստատուս քվոն կփոխվի, տարածաշրջանում կվերականգնվի կայունությունը և կապահովվի Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերումը»։