
Մխիթարյանը հեռացել է «Լովրի» հյուրանոցից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերում մշտական բնակվելու վայր է գտել:
Այս մասին գրում է Manchester Evening News-ը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի բոլոր ֆուտբոլիստներն արդեն հեռացել են ակումբին ծառայող «Լովրի» հյուրանոցից և քաղաքում նոր հիմնական բնակության վայրեր գտել: Այդպես է վարվել նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորոուսիա»-ից 42 միլիոն եվրոյով: