Հանրապետությունում օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով բարձրացել է
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը 1-2 աստիճանով բարձրացել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Ինչ վերաբերում է ամպամածությանը, ապա Գագիկ Սուրենյանը նշեց, որ պարզեցում դեռ չի կարող լինել:
«Մենք առաջիկա օրերի համար կանխատեսել ենք թույլ ձյուն, ամպամածությունը կշարունակվի: Պարզապես սպասվող թույլ տեղումները դրական ազդեցություն կունենան լճացած սառը օդի քայքայման համար»,-ասաց Գագիկ Սուրենյանը:
Առաջիկա օրերին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն: