Բաժիններ՝

Պանրի և կաթի արտադրության ծավալներն աճել են

Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին պանրի արտադրության ծավալը կազմել է 22 հազար 315.9 տոննա: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ այն աճել է 20 տոկոսով:

Կաթի արտադրության ծավալները կազմել են 460.2 մլն լիտր, ինչը 2015 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ ավելացել է 2.7 տոկոսով:

Միևնույն ժամանակ 1.2 տոկոսով նվազել է մածունի արտադրությունը` կազմելով 6 հազար 98.4 տոննա: 2.3 տոկոսով թթվասերի արտադրությունը` 2016 թվականի հունվար-դեկտեմբերին կազմելով 5 հազար 922.5 տոննա: Կաթնաշոռի արտադրությունը կազմել է 955.3 տոննա` նվազելով 3.4 տոկոսով:

2016 թվականի հունվար- դեկտեմբերին արտադրվել է  9 մլն 13.4 հազար լիտր ծավալով պաղպաղակ, 2015 թվականի համանուն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 6.5 տոկոսով:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս