Լեդի Գագան նկարահանվել է Tiffany & Co.-ի գովազդում
Ամերիկացի երգչուհի, դիզայներ և դերասանուհի Լեդի Գագան նկարահանվել է Tiffany & Co.-ի՝ ոսկյա զարդերի և ժամացույցների տան գովազդում՝ ներկայացնելով զարդերի Tiffany City HardWear հավաքածուն: Այդ մասին հայտնել է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Legendary Style («Լեգենդար ոճ») գովազդային արշավի պրեմիերան և Լեդի Գագայի մասնակցությամբ 60 վայրկյան տևողությամբ մինի-ֆիլմի ցուցադրությունը կկայանա փետրվարի 5-ին 51-րդ Սուպերբոուլի (ԱՄՆ-ի ֆուտբոլի ազգային լիգայի չեմպիոնի կոչման համար եզրափակիչ խաղի) ժամանակ՝ մակնիշի պատմության մեջ առաջին անգամ: Մինի ֆիլմում, որը նկարահանվել է սև-սպիտակ կինոյի ոճով, Լեդի Գագան պատմում է իր ստեղծագործական ուղու և Tiffany & Co. բրենդի նկատմամբ իր վերաբերմունքի մասին:
«Նյույորքցիները ծնվում են այն գիտակցությամբ, որ Թիֆանին լավագույնն է, դա մի վայր է, որտեղ տեղի է ունենում կախարդանք: Բրենդն իսկական լեգենդ է, բայց միեւնույն ժամանակ շարժվում է առաջ և էվոլյուցիայի ենթարկվում»,-ասել է երգչուհին:
Լեդի Գագան (իսկական անունը՝ Սթեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա) ամերիկացի երգչուհի է, երգերի հեղինակ, դիզայներ, պրոդյուսեր, դերասանուհի և բարեգործ: 2008 թվականին թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ The Fame-ը, որին հաջորդել են ևս հինգ հաջողված սկավառակներ: Լեդի Գագան «Գրեմմի»-ի, MTV Video Music Awards-ի և MTV Europe Music Awards-ի մի քանի մրցանակների դափնեկիր է: Հայտնի է իր տարօրինակ հագուստներով: