Բաժիններ՝

Բոբ Դիլանը եռակի ալբոմ է թողարկելու

Ամերիկացի երգիչ և բանաստեղծ Բոբ Դիլանը, որ 2016 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի, թողարկման է պատրաստում երեք մասից բաղկացած նոր ալբոմ: Այդ մասին հայտնել է NME-ն:

Սկավառակը վաճառքում կհայտնվի մարտի 31-ին և կոչվելու է Triplicate: Դրանում տեղ կգտնեն ամերիկացի տարբեր հեղինակների երգերի 30 քավեր-տարբերակներ՝ Չառլզ Սթրաուսի և Լի Ադամսի Once Upon A Time-ը, Հարոլդ Հափֆիլդի As Time Goes By-ն, Սայա Քոուլմենի և Քերոլին Լիի The Best Is Yet To Come-ը և ուրիշներ: Աշխատանքը բաղկացած կլինի երեք մասից՝ Til The Sun Goes Down, Devil Dolls և Comin’ Home Late’:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս