Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Գարեգին Արգամանյանի մահվան դեպքի առթիվ։
Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կայցելեն Մայր Աթոռ սուրբ Էջմիածին:
Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հայազգի սուսերամարտիկ Յանա Եգորյանը հայտարարել է, որ դեմ է սպորտում քաղաքականությանը և ընկերություն է անում նրանց հետ, ում հետ ցանկանում է, գրում է Rusarminfo-ն։
Փետրվարի 17-ին, ժամը 12:05-ին տեղեկություն է ստացվել, որ փլուզվել է Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տներից մեկի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ որպես անկախ պետություն։ Դա մեր դիրքորոշումն է, որը հայտնի է բոլորին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարի օգնականի տեղակալը էներգետիկ անվտանգության հարցով՝ Ռոբին Դաննիգանը, կայցելի Ադրբեջան։
Ֆինլանդիայի կառավարությունը կավելացնի ռազմական ծախսերը 55 մլն եվրոյով՝ ներկայիս 2.4 մլրդ եվրոյից, հայտնում է EUobserver-ը։
Հայադրբեջանական սահմանագոտում` ՀՀ Տավուշի մարզի Չինարի բնակավայրի մերձակայքում, փետրվարի 16-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:
«Մինչ Լեռնային Ղարաբաղը համեստորեն է խոսում այն մասին, արդյո՞ք նոր զենքն անմիջական օգուտ կբերի իր զինված ուժերին, տարածաշրջանային փորձագետները կարծում են, որ ռազմական տեխնիկան ինչ-որ պահի կճանապարհվի դեպի դե-ֆակտո անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»,- գրում է հեղինակը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, և կինը՝ Մելանյա Թրամփը, կկիսեն Վաշինգտոնում «առաջին ընտանիքի գրասենյակը», գրում է New York Daily News-ը։
Միլիոնատեր, «Ресо-Гарантия»-ի սեփականատեր Նիկոլայ Սարկիսովի դուստրը՝ 14-ամյա Սոֆիա Սարկիսովան, դարձել է «մահվան խմբերի» անդամ, հայտնում է Rusarminfo-ն։
Փետրվարի 17-ին ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում շմոլ գազի թունավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Գարեգին Արայի Արգամանյանը:
Իզմիրի ֆոլկլորային արվեստի թանգարանում բացվել է 20-րդ դարի ամենահայտնի թուրք նկարիչներից և պոետներից մեկի՝ Բեդրի Ռահմի Էյուբօղլուի ցուցադրությունը, ում լավագույն աշխատանքները նվիրված են հայուհի Մարի Գերեկմեզյանին։
RST27 նախագծի լցանավ է իջեցվել ջուրը Նիժեգորոդսկի «Красное Сормово» գործարանում։ Նավը գործելու է Կասպից ծովի ավազանում։ Այս մասին այսօր նավի՝ ջուրն իջեցնելու արարողության ժամանակ լրագրողներին հայտնել է գործարանի գլխավոր տնօրեն Նիկոլայ Ժարկովը։
Ամեն առավոտ Ֆրեզնո քաղաքի կենտրոնի օդը լցվում է նոր թխված հայկական հացի բույրով, պատմում է ABC California հեռուստաալիքի լրագրողը հայկական փռի մասին պատմող ռեպորտաժում։
Սեյրան Օհանյանի, Արմեն Մարտիրոսյանի և Վարդան Օսկանյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված «երրորդ երկրներում ԱՄՆ-ի հարցումով Ռուսաստանի քաղաքացիների բերման ենթարկելու կամ ձերբակալության» նախազգուշացման հետ՝ հիշեցնելով Նորվեգիայից Միացյալ Նահանգներ Ռուսաստանի քաղաքացի Մարկ Վարդանյանի արտահանձնման օրինակը, հայտնում է Rusarminfo-ն:
Դիրքեր տանող ճանապարհին փետրվարի 15-ին բուլդոզերի գլորվելու հետեւանքով մահացած պայմանագրային զինծառայող Գարեգին Մինասյանն Արցախի Շահումյանի շրջանի Եղեգնուտ համայնքից էր, ծառայության էր անցել մի քանի տարի առաջ:
Իրանից հայ փախստականների ընտանիքին արգելել են մուտք գործել ԱՄՆ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրից հետո։
Պետական գույքի կառավարման վարչությունում փետրվարի 17-ին գումարվել է «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության տնօրենների խորհրդի նիստ՝ օրակարգում ունենալով գլխավոր տնօրենին զբաղեցրած պաշտոնից ազատելու և նոր տնօրեն նշանակելու հարց:
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը պահման պայմաններից բողոքներ չունի, ասվում է Ադրբեջանի օմբուդսմենի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, որի ներկայացուցիչները Լապշինի հետ հանդիպել էին փետրվարի 16-ին Բաքվի քննչական մեկուսարանում, տեղեկացնում է TASS-ը։
Հարավային Կորեայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Samsung Electronics ընկերության փոխնախագահ եւ փաստական ղեկավար Լի Չժե Յոնը, ձերբակալվել է կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ, որը բերեց երկրի նախագահ Պակ Կըն Հեի իմպիչմենտի հարցին, տեղեկացնում է BBC-ն:
Հակառակ կողմերում էին խաղում եղբայրներ Պոլ և Ֆլորենտին Պոգբաները: Ֆուտբոլիստի մայրը՝ Եո Մորիբան, ով ներկա էր խաղին, կարող էր ընկնել դժվարին կացության մեջ, բայց գտել էր ելքը՝ հագնելով մարզաշապիկ՝ կիսով չափ կարմիր, կիսով չափ կանաչ:
Ռուսաստանը չի կարծում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել ԼՂ-ում պլանավորված «սահմանադրական հանրաքվեի» անցկացումից, այս մասին հայտնում է TASS-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ին։
Փետրվարի 20-ին կայանալիք ԼՂՀ նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեի կապակցությամբ Արցախ կժամանեն մեծ թվով միջազգային դիտորդներ:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը` Եկատերինան, տեղեկացրել է, որ ամուսնու փաստաբանն արդեն սկսել է աշխատել Բաքվում:
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բոննում «Մեծ քսանյակի» անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումների շրջանակում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հետ քննարկել է Սիրիայում իրավիճակը՝ կապված հրադադարի ռեժիմի ամրապնդման հետ, ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Փետրվարի 14-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կարճատև տեսակցությունից հետո անձնական զննության են ենթարկել դատապարտյալ Գ. Մ.-ին: