Վաշինգտոնը կանի ամեն հնարավորը, որպեսզի Իրանը չտիրապետի միջուկային զենքի:
Հունվարի 30-ից փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 34.4 մլրդ դրամ
Փետրվարի 18-ին՝ ժամը 11.45-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը:
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Քանդիլ, Զափ և Մեթինա բնակավայրերի վրա:
Գերմանական Welt պարբերականի լրագրողը ձերբակալվել է թուրքական ոստիկանության կողմից:
Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը պատրիարքի ընտրությունների հետ կապված վերջին իրադրության մասին Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասները:
«Այսօր Ադրբեջանում ոմանք դեռ պատրանքներ ունեն, թե իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետևաբար և խոցելի: Այդ սին պատրանքներից ելնելով՝ հակառակորդը միգուցե փորձի նաև նոր սադրանքների դիմել»:
Երկրապահ կամավորականների միության 11-ը համագումարում ընտրվեց նոր նախագահություն: Վերընտրվել են Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Տարոն Մարգարյանը: Վերահսկիչ պալատի նախագահ, «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը չվերընտրվեց:
Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալան Դունկանին:
Գերմանական Der Spiegel պարբերականը հայտնում է, որ Գերմանիայից բացի կա նաև եվրոպական ևս չորս երկիր, որտեղ Թուրքիայի դեսպանատների և հյուպատոսարանների աշխատակիցները լրտեսում են գյուլենական գործիչներին:
«ՀՀԿ-ն գալիք ընտրություններին ներկայանում է պինդ թիմով, գործիչներով, ովքեր ժողովրդի քվեն ստանալու դեպքում պատրաստ են լինելու Մոսկվայից, Բրյուսելից, Վաշինգտոնից և բոլոր հնարավոր այլ ամբիոններից ու հարթակներից տեղ հասցնել Հայաստանի ձայնը, նրանք պատրաստ են լինելու ամենօրյա աշխատանքով Սահմանադրությունը կյանք դարձնել, իրենց հավատամքը ցանկացած բանավեճում առաջ տանել»:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է Իսրայել:
Հայաստանից ուղարկված մարդասիրական օգնությունը հավասարաչափ բաժանվելու է բոլոր կարիքավորներին: Բեռների վրա մակագրված է. «Խաղաղության ջերմ մաղթանքներով Հայաստանից՝ Սիրիայի եղբայրական ժողովրդին»
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել 18 մարդ:
2017թ. փետրվարի 17-ին Ոստիկանությունից ստացվել են քաղաղացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը, և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը, իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով:
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Ներկայում հասարակական քննարկման են ներկայացված այն երեք որոշումների նախագծերը, որոնք կանոնակարգում են լիազոր տնտեսական գործարկուների (ԼՏԳ) գործունեությունը: Այդ նախագծերը վերաբերում են ԼՏԳ-ի գրանցամատյանում ներառման մասին վկայականի ձեւի սահմանմանը, դրա լրացման կարգին եւ հայտարարման ձեւին, որը ԼՏԳ-ի կարգավիճակի ստացման թեկնածուն կներկայացնի գրանցամատյանում ներառվելու համար:
Իսպանիայի թագավորի քույրը՝ ինֆանտա Կրիստինան, անմեղ է ճանաչվել մեքենայությունների գործով ֆինանսական խարդախության մեջ, նրա ամուսինը՝ Ինյակի Ուրդանգարինը ազատազրկման է դատապարտվել 6 տարի և երեք ամիս ժամկետով: Համապատասխան որոշումը հրապարակել է Պալմա դե Մայորկա քաղաքի դատարանը:
«Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը նախաքննական մարմինը փոխել է կալանքով։ Ի նշան բողոքի՝ առողջական տարբեր խնդիրներ ունեցող Արթուր Սարգսյանն արդեն 8 օր է՝ հացադուլի մեջ է։ Փետրվարի 15-ից, ի աջակցություն Արթուր Սարգսյանի, հացադուլ է սկսել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը:
ՀՀ կառավարությունը պատրաստվում է սահմանամերձ համայնքներում դպրոցների և մանկապարտեզների դիմաց կառուցել պատնեշներ, ինչպես նաև թաքստոցներ` հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու համար: Նպատակ կա նաև սահմանամերձ համայնքներում իրադրությունը սրվելու դեպքում բնակիչներին տրամադրել զենք, որպեսզի նրանք իրականացնեն պահակային ծառայություն:
Ըստ նախնական կանխատեսումների դեպի Հայաստան Աֆրիկայի շրջաններից արդեն տեղաշարժվում են տաք օդային հոսանքներ:
Զբաղեցրած պաշտոնից ազատված ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանը, որը մինչ այդ Երևանի ՃՈ պետն էր, նոր պաշտոն է ստանալու նույն նախարարությունում։ Այս մասին նա երեկ հայտնել է մեր թղթակցին։
Փետրվարի 18-ին, ժամը 04:22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն 1 թաղամասի թիվ 5 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքnւմ. ներսում կա ավտոմեքենա:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 20-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Հայաստանի ֆինանսական անցուդարձին հետևող մասնագետների մոտ մեր բանկային համակարգի տարեկան տվյալները տարակուսանք են առաջացրել: Խնդիրն այն է, որ 2016 թ. մեր բանկերի տրամադրած վարկային փաթեթը աճել է մոտ մեկ միլիարդ դոլարով:
«Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանը ընտրություններից հետո որոշել է մեղայականով գնալ Սերժ Սարգսյանի մոտ։ Այս պահին արդեն իսկ սկսել է միջնորդներ փնտրել, որոնք կարող են օգնել այդ հարցում։
2016 թվականին ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալներին մարմնավաճառներ մատակարարելու կապակցությամբ, որի շրջանակներում որպես մեղադրյալներ կալանավորվեցին այդ ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանն ու ՔԿՀ պատասխանատու հերթապահ,արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանը:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որ վերջերս անդամագրվեց ՀՀԿ-ին, ընդգրկված է այդ կուսակցության համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում: Մինչդեռ նախարար նշանակվելիս նա հայտարարել էր, թե դեմ է մշակույթը քաղաքականացնելուն: